ԱՄՆ-ն 50 միլիոն դոլար կհատկացնի Սիրիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է Սիրիային օգնելու համար բյուջեից հատկացնել 50 միլիոն դոլար:
Գումարը կուղղվի Սիրիայի կայունացմանը, մարդու իրավունքների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը:
ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ այլ արտասահմանյան պետություններ ևս հանդես կգան նմանօրինակ քայլով: