Գույնզգույն տիկնոջն իր շքախմբով ուղարկենք առաջին գիծ

Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք կամ ընդհանրապես ազատվել մարդկանց հերոսացնելու «ավանդույթից»:

 Լարա Ահարոնյանի այս գրառման տակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղադրել է Հանրային հեռուստաընկերության մեր ժամանակի հերոսը նախագծի հղումը: Իսկ ինքը` գույնզգույն մազերով տիկինը, պարզաբանել է, թե վերոնշյալը գրել է մի քանի գեներալ-մայորների հիասթափեցնող դեպքերից հետո: Խոսքն առաջին հերթին գեներալ, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է, քանի որ գրառումն արվել է նրա վերջին հարցազրույցից հետո: 

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: Լարա Ահարոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է, հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, ըստ ԶԼՄ հրապարակումների ինքն էլ այդ համայնքի ներկայացուցիչ է:
Այս հայտարարությունից ժամեր անց մեր դարավոր հակառակորդն ու հարևանը մահաբեր ռումբերով ներխուժեց Սիրիա` սպանդ ու տեղահանություն պարտադրելով Սիրիայի հյուսիասյին շրջանի բնակիչներին` առավելապես քրդերին, ինչպես նաև այս տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին:
Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանը` մեր հաջորդ հարևանն ու հակառակորդը, գրեթե ամեն օր կրակահերթի տակ է պահում Արցախի ու Հայաստանի մեր սահմանները` անընդհատ հիշեցնելով, որ մենք ապրում ենք շարունակվող պատերազմի ռեժիմում: Իսկ սահմանին մեր տղաներն են կանգնած, այն տղաները, ովքեր անհրաժեշտության պահին կյանքով ու արյամբ պահում են սահմանը:

Հիմա Լարա Ահարոնյանը առաջարկում է, որ մենք սահմանին այս տղաների մեջ հերոսներ չփնտրենք, փնտրենք այլ տեղ: Հավանաբար գույնզգույն մազերով տիկնոջ պատկերացրած հերոսները գեյ- պարադների մասնակիցներն են կամ էլ այն միասեռականները, ովքեր ներխուժել էին ոստիկանության բաժին և ծեծել ոստիկաններին: Նրա հերոսները Ստամբուլյան կոնվենցիայի համար կուրծք ծեծողներն են, փողոցներ փակողներն ու քայլողները: Նրա արժեքային համակարգին թերևս հասու չէ այն գիտակցումը, որ ինչպես մենք բոլորս, այնպես էլ ինքը Երևանում նստած մտքին եկածը դուրս տալու համար պարտական է նախ և առաջ պատերազմի դաշտում հերոսացածներին և ամեն օր հերոսացողներին:
Ինքը մեղավոր չէ, որ չի հասկանում, թե ովքեր կարող են լինել պատերազմական ռեժիմով ապրող երկրի հերոսները: Բայց դա չեն հասկանում նաև երկրի իշխանությունները, այլապես իրենց կուսակցության անունից նման կերպ հանդես գալու համար գոնե կամաչեին: Բայց Հայաստանի ներկա իշխանությունները պատերազմի հերոսներին նսեմացնելուց ոչ միայն չեն խորշում, այլ առանձնակի հաճույք են զգում և հերոսներին ոչնչացնելու հատուկ քաղաքական կուրս են որդեգրել:
Եթե հանկարծ թեժ տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիան նոր թափ ստանա, և մենք սահմանը պահելու խնդիր ունենանք, արժի որ այս գույնզգույն տիկնոջը` բանակից թռածների իր գույնզգույն շքախմբով, ուղարկենք առաջին գիծ: Թող գնան մի քիչ երկիրը պահեն, ավտոմատի կրակոց լսեն, ռումբի որոտն ու վառոդի հոտը զգան, հետո նոր հերոս լինելու մասին դատողություններ անեն:

Հայկ  Դավթյան

դիտվել է 9154 անգամ
Լրահոս
Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am