Փաշինյանի պատմական լոլոն

Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարել է, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն:

«Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմիջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ` ֆինանսական միջոցների հասանելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Ռազմավարական պլանավորման առումով, ըստ Փաշինյանի, կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք ֆինանսավորելու հնարավորություն կա: «Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում, երեք եռամսյակների տվյալներով, Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի նշել, թե 433 մլն դոլարի գնում կատարելուց հետո որքան են կազմել արտաքին պահուստները: Իրականում սա շատ ավելի լուրջ և կարևոր ցուցանիշ է, քան բուն այն փաստը, որ ԿԲ-ն որոշակի ծավալով գնումներ է կատարել: Ինչ վերաբերում է բուն գնման փաստին, ապա գլուխ գովելուց առաջ վարչապետը պարտավոր էր նաև անկեղծորեն խոստովանել և ասել, որ 2018 թվականին` հեղափոխությաւնից հետո, ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պահուստների արտարժութային միջոցները կտրուկ կրճատվեցին: Այսպես` դեկտեմբերին պահուստները կրճատվել էին
306 մլն դոլարով։ Արտաքին տարադրամային պահուստների ակտիվ կրճատում է եղել հատկապես ապրիլ-մայիս ամիսներին, երբ պահուստները նվազեցին 233 մլն դոլարով։ Միայն ապրիլին արտաքին պահուստները պակասել են ավելի քան 200 մլն դոլարով։ Արդյունքում, եթե 2018 թվականի դեկտեմբերին պահուստների ծավալը 2 մլրդ 259 մլն դոլարի էր հասնում, ապա 2019-ի հունվարին կազմում էր ընդամենը 1 մլրդ 994 մլն դոլար։ Հիմա պետք է հասկանալ, երբ վարչապետը խոսում է արտաքին պահուստների 433 մլն դոլարով համալրման մասին, դրա վերջնարդյունքը ի՞նչ թիվ է կազմել: Հասել ենք նախահեղափոխական ցուցանիշի՞ն, թե՞ էլի լոլոներով ենք մխիթարվում:

Ի դեպ, արտաքին պահուստների դոլարային համալրումը միշտ չէ, որ դրական է, ավելի հզոր և կայուն են դիտվում այն տնտեսությունները, որոնք պահուստները համալրում են թանկարժեք մետաղներով, օրինակ` ոսկով: ՀՀ արտաքին պահուստների ոսկու պաշարը ժամանակին ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը վաճառեց: Դրանից հետո ոսկու գինը միջազգային շուկայում շեշտակի ավելացավ: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է: Ընդամենն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասել, երբ հայտարարել է, որ ԿԲ-ն պատմական ռեկորդ է սահմանել: Եթե մենք կարողանայինք վերականգնել մեր ոսկու պաշարները, այ դա կլիներ իսկական ռեկորդ: Բայց նման բան տեղի չի ունեցել: Հետևաբար ասվածը պատմական լոլո է, ոչ ավելին:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 4957 անգամ
Լրահոս
Ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ․ կներկայացնեն, հետո կխոսենք․ Արամ Բաբաջանյանը պատասխանել է ԱՆ պարզաբանմանը. «Հետք» Պատվաստանյութը կստանանք նախքան կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումը. «Ռոսպոտրեբնադզոր» Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ո՞ւր է Արցախի Հանրապետության դրոշը․․․ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան. tert.am «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները դեռ չեն գտել Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ Ո՜չ, «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել, որը հօդս ցնդեցրեցիք Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն. Ամրամ Մակինյան Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Դատախազության բերած բողոքը Ներողություն խնդրելու ծանր գինը. Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Փաշինյանը հոգեբանի կարիք ունի Նոր ապտակ Մոսկվայից Չկա աշխարհում մի երկիր, որը երկու ամսով պետությունը կարանտին նստացներ ու աճող թվերի պայմաններում ինչ կար չկար բացեր Քաջարանի դեպքերով մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր ՀՀ 71 քաղաքացիներին տեղափոխող երեք ավտոբուսներն ուղղություն վերցրին դեպի Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։