Մակրոնը Թրամփին կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ նրան կոչ անելով հնարավորինս արագ դադարեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
«Հանրապետության նախագահը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել թուրքական գործողությունը: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն առաջիկա օրերին այս հարցում սերտ շփում կպահպանեն»,- նշված է հաղորդագրության մեջ: