Ալ-Քամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել
Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հասաքե նահանգի Ալ-Քամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել։ Պայթել է կայանված մի մեքենա, կան զոհեր և վիրավորներ։
«Նախորդ գիշեր պայթել է կայանված փոքր բեռնատար մեքենան Ալ-Քամիշլի քաղաքում՝ Մունիր Խաբիբ փողոցում, որի հետևանքով զոհվել են մի քանի խաղաղ բնակիչ, կան նաև վիրավորներ»,-հաղորդել է ՍԱՆԱ-ի թղթակիցը: