Սիրիայի հյուսիսում 415 «ահաբեկիչ» է ոչնչացվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 415 «ահաբեկիչ» չեզոքացնելու մասին, տեղեկացնում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է` Եփրատից դեպի արևելք ընթացող «Խաղաղության ակունք» գործողությունը գիշերը հաջողությամբ է ընթացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողության ընթացքում չեզոքացվել է 399 «ահաբեկիչ»: