«Եթե Մոսկվան ու Անկարան մերձենան, Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել»

«168 ժամ» թերթը գրում է.

««Այո, վերջերս եւս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաեւ տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը եւս հավանական է եւ ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները եւս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաեւ պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների մերձավորարեւելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի եւ Իսրայելի միջեւ, որը կանդրադառնա նաեւ Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո:

Նա նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի եւ Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ եւ տուժել: Հարցին, թե Հայաստանը ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, եւ այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն, նա պատասխանել է. «Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է: Մոսկվայի համար Հայաստանը կարեւոր է, բայց Թուրքիան ավելի կարեւոր է, Մոսկվայի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանը:

Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչու ոչ՝ նաեւ Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում: Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար: Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երեւանին, թեեւ ֆորմալ առումով, այո, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաեւ կարեւոր շահեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1829 անգամ
Լրահոս
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am