Հայաստանի կոշտ դատապարտումը՝ Թուրքիայի ապօրինի գործողություններին

Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են դեպի Հասակե քաղաք, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում: «Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության ներքո, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ», - նշել էր Մելքոնյանը՝ շարունակելով․ ֊ «Դամասկոսում մեր դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ, և նրանք այս պահին տարհանման ցանկություն չունեն, քանի որ այդպիսի վտանգ դեռևս չեն զգում»: ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելի բնույթը, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են բոլոր հնարավոր տարբերակները, և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, դա կկատարվի: «Այլ հարց է Թել Աբյադը, որտեղ 16 հայ ընտանիք կա և որը ենթարկվել էր ռմբակոծությունների և թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկն է: Այնտեղ տուժածներ չունենք, բայց այսօր առավոտյան մեր ստացած տեղեկությունների համաձայն այդ 16 ընտանիքից 13-ը տարհանվել են՝ դուրս են եկել դեպի Հասակե ցամաքային ճանապարհով», - նշեց Մելքոնյանը:

Երեկ առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունը այս առնչությամբ հաղորդագրություն տարածեց՝ դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, «որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի»:
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այդ մասին նշվեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», - շեշտեց ՀՀ ԱԳՆ-ն:
Պաշտոնական Երևանը կոչ արեց «գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ»։

«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», - ասվում էր հայտարարությունում:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը», - երեկ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողություններին: «Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», - ասաց նա:

Հիշեցնելով, որ Հայաստանը «Սիրիայում, Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը», Փաշինյանը հավելեց․ - «Եվ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»: Նա կարծիք հայտնեց, որ «իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»:

ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակում երեկ իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ։ ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ասվում էր հաղորդագրությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր մեկնում է Ստամբուլ։ Նա Ստամբուլում պետք է բանակցի Թուրքիայի ղեկավարների հետ։ Բնականաբար, առանցքային թեման կլինի Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նախաձեռնած գրոհը։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ զրույցում նա խոսել է «Խաղաղության աղբյուր» անվամբ թուրքերի գործողության մասին։ «Թուրքիան ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր դաշնակիցն է և ունի Սիրիայի վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններ։ Թուրքիան ենթարկվել է հրեշավոր ահաբեկչական գրոհների, ապաստան է տվել սիրիացի միլիոնավոր փախստականների։ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մասին։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի ակցիաներից, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, սրել լարվածությունն ու ավելի շատ մարդկային տառապանք առաջացնել», - ասել է Ստոլտենբերգը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Անկարայում հավատարմագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին և տեղեկություններ է փոխանցել «Խաղաղության աղբյուր» օպերացիայի մասին։ «Գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին համապատասխան», - հոկտեմբերի 9-ին Թվիթերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա փոխանցմամբ, Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն էլ է պատշաճ խողովակներով տեղեկացրել գործողության մասին։

Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, թուրքերն օպերացիայի ընթացքում պետք է խոհեմ և չափավոր լինեն։ «Հուսով եմ, որ Թուրքիան զսպվածություն կդրսևորի և բոլոր ակցիաները Հյուսիսային Սիրիայում կլինեն համարժեք և հավասարակշռված։ Մենք չպետք է վտանգենք նվաճումները, որոնք ձեռք ենք բերել մեր ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, որովհետև «Իսլամական պետություն»-ը տակավին հանդիսանում է մեծագույն սպառնալիք Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մեր բոլոր երկրների համար։ Ուրբաթ օրը ես այս հարցերը Ստամբուլում քննարկելու եմ նախագահ Էրդողանի հետ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Թամար Բագրատունի

դիտվել է 774 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am