Բաքվից հետո՝ Երևան․ Ինչ են քննարկելու Փաշինյանն ու Գախարիան

Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կատարում է հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտում: Գախարիան նախօրեին այցելեց Ադրբեջան, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան, ամսվա վերջին էլ ծրագրված է նրա այցը Թուրքիա:

Մոտ ապագայում Վրաստանի վարչապետն այցելելու է նաև Բրյուսել՝ ծանոթանալու Եվրամիության նոր ղեկավարների հետ:

44-ամյա Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերին: Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող քաղաքական ուժի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի մեծամասնությունն էլ հաստատել է նրան վարչապետի պաշտոնում:

Իվանիշվիլիի մերձավորներից մեկը համարվող Գախարիան մինչ վարչապետ նշանակվելը Վրաստանի ներքին գործերի նախարարն էր: Ընդդիմության կողմից նա խստորեն քննադատվել էր հատկապես Թբիլիսիի կենտրոնում հակառուսական ցույցը բիրտ միջոցներով ցրելու հրամանի համար, ինչին հետևանքով բազմաթիվ մարդիկ էին տուժել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ որպես վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցի մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ է վարելու երկկողմ հարաբերությունները, քաղաքական և տնտեսական կապերը զարգացնելու համար:

Գիորգի Գախարիան սովորել և որոշ ժամանակ բնակվել է Ռուսաստանում: Նա հերքում է Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին վրացական մամուլի հրապարակումները: Մասնավորապես, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ նոյեմբերին պլանավորվում է նրա այցը Մոսկվա: Լրագրողների հարցերին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մոտ ապագայում այցելել Ռուսաստան՝ փորձելու նորմալացնել ռուս - վրացական հարաբերությունները, Գախարիան կարճ պատասխան է տվել․ - «Չեմ հաստատում»:

2008-ից մինչև հիմա Վրաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում չեն ունեցել, փոխայցելություններ չեն կատարել: Այդ ընթացքում արտաքին գործերի նախարարներն առաջին հանդիպումն ունեցան 2019-ի սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Միակ ուղիղ երկխոսությունը վարում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Երկու երկրների հարաբերությունները խզվել են 2008-ի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Վարչապետի պաշտոնում իմ առաջին այցը Ադրբեջան պատահական չէ: Մենք համոզված ենք, որ այս այցով ևս մեկ անգամ մեր բարեկամներին ու թշնամիներին ապացուցում ենք, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակություն ունեցող համատեղ ծրագրերը:

Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան: Հայ-վրացական բանակցություններին մշապես հաջորդում են հավաստիացումներ, որ Հայաստանն ու Վրաստանը չունեն հարցեր, որոնք չեն կարող կարգավորվել։

Իսկ թե Վրաստանի նոր վարչապետի այցն ինչով կնաշանավորվի՝ ցույց կտան հայ-վրացական առաջիկա բանակցությունները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1451 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am