Սերժ Թանկյանը ուրիշ երգ է երգում

168 ժամը գրում է. Սերժ Թանկյանը, ինչպես հայտնի է, հեղափոխության ամենաակտիվ աջակիցներից էր: Չնայած խոստմանը, սակայն, նա մինչ օրս Հայաստանում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակելով հայաստանցիներիս ուղղորդել՝ թե ինչպես ապրել, ում աջակցել և ինչի դեմ պայքարել: Այսպես, նա ակտիվ միացավ նաև Ամուլսարի դեմ պայքարին՝ դրամահավաք կազմակերպելով Ամուլսարի ճանապարհները փակողներին աջակցելու համար, տեսաուղերձներ հղելով Ամուլսարի «աղետների» մասին ու կոչ անելով բոլորին միանալ Ամուլսարի ճանապարհները փակողներին:


Այս օրերին, սակայն, Հայաստանում գտնվող ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ամուլսարի մասին բոլորովին այլ երգ երգեց: Դեռ երեկ ճանապարհները փակելու կոչեր անող Թանկյանը այսօր պարզել է, որ դա պետության համար իրավական խնդիր է: Այնինչ, մինչ երեկ նա վստահաբար ասում էր, որ Ամուլսարը «աղետ է»: Հիմա Թանկյանը օգտագործում է «ենթադրյալ աղետ» արտահայտությունը և զգուշացնում է, որ երկիրը կարող է իրավական աղետի առաջ կանգնել:

Ի՞նչ պատահեց Ամուլսարի դեմ կատաղի պայքարող Սերժ Թանկյանին: Հավանաբար այն, որ իր կողմից սատարվող հեղափոխության առաջնորդ Փաշինյանը վերջապես բացատրել է, որ Ամուլսարի փակ ճանապարհները իրական խնդիր են երկրի տնտեսության ու հեղինակության համար, մինչդեռ բնապահպանական խնդիրները տեսական են ու չափազանցված են հեղափոխությանը սատարած ակտիվիստների կողմից:

Խնդիրն այն, է որ վարչապետն ինքն է հավանաբար բոլորովին վերջերս դա գիտակցել, քանի որ մեկ տարուց ավելի պետության անգործության պայմաններում երկրի հեղինակությանը լրջագույն հարված հասցնելով՝ երկրի ղեկավարը լռում էր խնդրի մասին: Այս լռության ֆոնին սերժթանկյանները կրակի վրա յուղ էին լցնում՝ առանց երկրի գործարար համբավի հանդեպ որևէ պատասխանատվության: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լռում էր, երբ, օրինակ, 168.am-ի զրուցակից հրապարակախոս-փոձագետները, տնտեսագետներն ու բնապահպանները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, միշտ խոսել են այն մասին, որ ներդրողի հանդեպ պետության կողմից հանդուրժվող ապօրինությունը իրավական ու տնտեսական հետևանքների է հանգեցնելու: Լռում էր, երբ մենք խոսում էինք այն մասին, որ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Ամուլսարի ծրագիրը չի կարող ունենալ այն բնապահպանական ռիսկերը, որոնց մասին տարիներով աղաղակել են վարչապետի ակտիվիստ ընկերները: Մենք մեր տեսակետը չենք փոխել՝ անկախ քաղաքական իրավիճակից, իսկ ահա պատեհապաշտներին հատուկ է խոսել «աղետներից» և փոխել տեսակետը՝ ըստ քաղաքական իրավիճակի:

Ի դեպ, քաղաքական իրավիճակի մասին: Սերժ Թանկյանը ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ Ամուլսարի հարցը քաղաքականացվել է: Իսկ ո՞վ է քաղաքականացրել հարցը, եթե ոչ՝ վարչապետը:

Ո՞վ էր անդադար հայտարարում, թե իբր Ամուլսարի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների հետ կոռուպցիոն համագործակցության արդյունք է, սակայն մինչ օրս այդպես էլ չկարողացավ որևէ ապացույց բերել։

Ո՞վ իր ակտիվիստ ընկերների աջակցությունը չկորցնելու համար մեկ տարուց ավելի երկրի խոշորագույն ներդրումը դարձրեց պատանդ:

Ո՞վ թանկարժեք փորձաքննություններ ու հետազոտություններ պատվիրեց, ոչ թե՝ որովհետև Ամուլսարը ամենավտանգավորն էր, այլ՝ որովհետև ճանապարհները փակ էին, իսկ պետությունը իր գործառույթները իրականացնելու փոխարեն՝ գերադասեց ձգձգել խնդիրը՝ անիմաստ փորձաքննություններով:

Ո՞վ հրապարակայնորեն ընդունելով, որ Ամուլսարի հետ կապված ո՛չ կոռուպցիա են հայտնաբերել, ո՛չ բնապահպանական լուրջ խնդիր, այդպես էլ չկարողացավ հարցը լուծել, որովհետև վախեցավ աղմուկից ու հիմա էլ խոսում է նոր փորձաքննությունների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական վարչարարական անկարողությունը ներդրողի գլխին ջարդել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ տնտեսական հարցը քաղաքական դաշտ բերելու աղաղակող փաստ:

Ի դեպ, Սերժ Թանկյանն այս օրերին ասաց, որ չգիտի որևէ այլ կառավարություն, որը մեկ հանքի ուսումնասիրության վրա այսքան ժամանակ ու ջանք է ներդնում: Սա ասում էր՝ որպես կոմպլիմենտ՝ կառավարությանը:

Քանի որ ռոք երաժշտին իրավական իրողությունները բավական ուշացումով են տեղ հասնում, հիմիկվանից տեղյակ պահենք, որ մեկ հանքի վրա կառավարության այսքան կենտրոնացումը ոչ միայն լավ բան չէ, այլև ևս մեկ իրավական «աղետ է» պետության համար: Երբ վարչապետ Փաշինյանն ինքն է ընդունում, որ Ամուլսարը Հայաստանում լավագույն հանքն է, ու չնայած դրան՝ կառավարությունը հենց այս հանքը նորից ու նորից «հետազոտելու» վրա է ժամանակ ծախսում, սա Սերժ Թանկյանի հայրենիք ԱՄՆ-ում կոչվում է՝ թիրախավորում, խտրականություն և, ինչո՞ւ ոչ՝ ապօրինություն:

Հենց սա է տնտեսական ու իրավական հարցը քաղաքական դաշտ բերելու ամենավառ օրինակը: Երբ հարցը օրենքի շրջանակներում շուտափույթ լուծելու փոխարեն, իշխանությունը՝ շրջանցելով օրինականությունն ու հավասարության սկզբունքը, լուծումը ձգձգելու նորանոր առիթներ է փնտրում՝ բացառապես քաղաքական պատճառներով:

դիտվել է 988 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am