Նիկոլ Փաշինյանի 3 կետը

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատվել է:

 Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։
Ռազմավարությամբ ամրագրված են հետևյալ ռազմավարական նպատակները՝
1. էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.
Էլեկտրոնային արդարադատության հարթակը դատարան դիմելու, դատարանում փաստաթղթաշրջանառությունը և դատական ակտի կատարման գործընթացների թվայնացման, էլեկտրոնային եղանակով իրականացվող արդարադատության մեր տեսլականն է։
2. Հաջորդ ռազմավարական նպատակը Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է.

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը Ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, ինքնավար մարմին։

Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։ Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը (օրինակ՝ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման չափանիշների իրավաչափ կիրառությանը, կոնկրետ փաստաբանների անբացատրելի հաջողություններին, դատավոր-դատախազ-փաստաբան անձնական կապերի ազդեցությանը գործերի վրա և այլն)։
Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով։ Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ տարբեր սեռերի, ազգային փոքրամասնությունների, խախտումներից տուժած անձանց ներկայացուցիչների, հեղինակություն վայելող գիտնականների, իրավաբանների, մարդու իրավունքների մասնագետների և այլ խմբերի ներկայացվածությունը:
Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:
3. Նախատեսվել է Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.
Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Հանձնաժողովի կազմավորման հարցում պետք է ապահովել քաղաքացիական հասարակության, գիտակրթական հաստատությունների մասնակցությունը, հանձնաժողովի անդամների գործնական անկախության, պրոֆեսիոնալիզմի, անաչառության, բարձր հեղինակության և պատշաճ մասնագիտական հմտությունների առկայության երաշխիքները: Հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից, իսկ քաղաքական ներկայացվածության առումով հանձնաժողովի կազմում պետք է ապահովել նաև խորհրդարանական ընդդիմության պատշաճ մասնակցությունը:
Սահմանադրությամբ առկա են մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք գտնում ենք, որ Սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը և այլն (վերպետական կառույցների ընդունած որոշումների տեղը մեր իրավական համակարգում, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեությանը խոչընդոտող հնարավոր սահմանադրաիրավական փակուղիների վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման կարգը և այլն)։
Սրանք թերևս ամենակարևոր կետերն են, որոնց հաջողության համար իշխանությունն առաջիկայում մեծ ջանքեր է գործադրելու:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4927 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am