Դատախազը ՀՔԾ-ից պահանջել է Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործը և ուղարկել ՔԿ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրայաին կապերի բաժնից էլ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասել են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է եւ մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար: