Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. Լևոն Քոչարյանը՝ հոր առողջական վիճակի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 9-ին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հայրը դեռևս հիվանդանոցում է: «Ամեն ինչ լավ է, դեռ պարզ չէ՝ ինչքան կմնա հիվանդանոցում: Ես էլ դեռ չեմ տեսակցել նրան»,- ասաց Լևոն Քոչարյանը: