«Ռոբերտ Քոչարյանը կազդուրվում է». Արմեն Չարչյան
«Ռոբերտ Քոչարյանն այս պահին կազդուրվում է, նա գտնվում է կազդուրման փուլում»,- այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բշժկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
Մեզ հետ զրույցում Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը նույնպես նշեց, որ Քոչարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, թե ի՞նչ վիրահատություն և ի՞նչ խնդիրներ են եղել՝ մանրամասներին չի տիրապետում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր։