Զբաղվեք,առանց տրվելու «վերևներից» թելադրվող գործելաոճին. բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպանին

Հարգելի պարոն Թաթոյա՛ն,

Բավականին օպերատիվ կերպով արձագանքելով «Խեղափոխություն» թիմի երկու բլոգերների կողմից դատավոր Աննա Դանիբեկյանից հարցազրույց վերցնելու չստացված փորձին՝ Դուք փաստորեն Ձեզ և Ձեր գրասենյակը դրեցիք քաղաքական հարթության մեջ և նպաստեցիք, որպեսզի Հայաստանում ավելանա ևս երկու քաղբանտարկյալ: Քանզի երիտասարդների արարքը ոչ թե դատավորի անձը կամ դատավորի ինստիտուտը ճնշելու ակտ էր, այլ ընդամենը նկարահանվող հարցուպատասխան, և Դուք, լինելով մասնագետ, պետք է որ գիտակցեիք այդ ամենը:

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի իրականացրած նկարահանումը Կոմիտասի անվան պանթեոնից, որտեղ նրանք, պատահաբար հանդիպելով դատավոր Դանիբեկյանին, որոշել էին սուր հարցադրումներ անել, սկզբից մինչև վերջ ուշադրությամբ դիտելու դեպքում անզեն աչքով էլ երևում է, որ դատավորի հասցեին ոչ մի վիրավորական բառ չի հնչում, ոչ մի ճնշում չի գործադրվում, ոչ մի սպառնալիք չի արտաբերվում, ուստի նման պայմաններում հանցակազմի առկայության մասին խոսելը նույնիսկ իմաստազուրկ է։ Եվ եթե այդ ամենում կա դատապարտելու ինչ-որ առիթ, դա տղաների բացահայտ ապօրինի կալանավորումն է, որն ազատ խոսքը լռեցնելու միտում ունի: Դուք՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք՝ եթե այդ տղաները չլինեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ապա այդքան արագ, այդքան թատերականացված ձևով, «մասկի-շոու» սարքելով, շտապ օգնության բժշկի միջոցով տան անդամներին խաբելով՝ կկալանեի՞ն Դանիբեկյանին պարզապես հարց տվողին: Իհարկե՝ ոչ:

Պարոն Թաթոյա՛ն, լինելով եվրոպական անաչառ կառույցի ղեկավար, որը կոչված է պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ցավով պետք է արձանագրենք, որ Դուք այսօր կանգնած չեք օրենքի և օրինականության կողքին: Փոխարենը Դուք ևս տրվում եք այն քաղաքական սադրանքներին ու խաղերին, որոնց մեջ բոլորիս փորձում են ներքաշել «հեղափոխական» իշխանությունները: Ենթադրում ենք, որ Դուք ևս տրվում եք որոշակի ճնշումների և ազդեցության, որոնց պատճառով անում եք չմտածված հայտարարություններ:

Ավելին՝ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորված են Աննա Դանիբեկյանի ներկայացրած հաղորդման հիմքով, իսկ վերջիններիս մեղսագրված արարքն առհասարակ չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածին, այն է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, մինչդեռ վերոհիշյալին, նախորդել են հանրությանը քաջ հայտնի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության դատարանների մուտքերի արգելափակումը, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ բռնության գործադրումը, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների ու բռնության կիրառումը և այլն, որոնք առերևույթ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներ են պարունակում, բայց նշյալ դեպքերին մասնակից անձանց գործողություններին իրավական որևէ գնահատական չի տրվել։ Այս ամենի համատեքստում հիմք ընդունելով նաև ԵԽԽՎ 2012 թ. 1900 բանաձևը՝ կարելի է փաստել, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց կալանքը կոնկրետ ռեպրեսիվ քայլ է իշխանության կողմից՝ ահաբեկելու մյուս ընդդիմադիրներին և ստիպելու նրանց, որպեսզի խուսափեն սուր հարցադրումներից: Այս ամենը ոչ մի աղերս չունի իսկական ժողովրդավարության հետ, ընդհակառակը՝ սա ուղղակի ոչնչացնում է ժողովրդավարական արժեքները:

Ուստի կոչ ենք անում Ձեզ՝ զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության ձեր բուն առաքելությամբ, առանց տրվելու քաղաքական հոսանքներին, քաղաքական նորաձևությանը և «վերևներից» թելադրվող գործելաոճին:

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի պաշտպանության հատուկ հանձնախումբ։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am