Իրանի պահանջը Թուրքիայից. ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել Է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհներն այդ երկրի տարածքում. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունն ու բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրս բերման անհրաժեշտությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: