«Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի արդբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա». Ավտոներկրողները դիմել են վարչապետին

Ավտոներկրողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ճապոնական ավտոմեքենաների բազմաթիվ կուտակումներ են Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև։

Այդ կուտակումների պատճառը ՀՀ-ում ավտոմեքենաների մեծ պահանջարկն է, քանի որ 2020թ. հունվարի մեկից ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների հոսքը, կարելի է ասել, կդադարի մաքսատուրքի թանկացման և ԵԱՏՄ անդամ երկրների ցանկում ՀՀ արտոնության ավարտով պայմանավորված։

Ստեղծված իրավիճակի պատճառով հայ ավտոներկրողները Վրաստանի Հանրապետությունում հայտնվել են անօգնական վիճակում. մի կողմից՝ մոտենում է 2020թ. հունվարի մեկը, մյուս կողմից՝ Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել այդ մեծ քանակությամբ ավտոմեքենաները։

«Ժամանակի խնդիր ունենք, չենք հասցնում վերասարքավորել: Բաց նամակով դիմել ենք վարչապետին, որպեզի թույլ տան մեքենաները վերասարքավորել Հայաստանում: Փոթիում արդեն մեքենաների մեծ բուրգեր են: Հնարավոր է՝ այդ հերթերի պատճառով մենք այդ մեքենաները մինչև հունվարի մեկը չկարողանանք ներմուծել Հայաստան: Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանը մենաշնորհ է շնորհել Վրաստանի Հանրապետությանը, որպեսզի միայն այնտեղ վերասարքավորեն ճապոնական աջ ղեկով մեքենաները։ Իսկ ինչո՞ւ չի կարելի վերասարքավորել այդ ավտոմեքենաները հենց ՀՀ-ում:

Այստեղ վերասարքավորելով՝ հայ ավտոներկրողների համար ևս մեկ կարևոր խնդիր կլուծվի. տեղի արհեստավորների համար կստեղծվի նոր աշխատատեղեր, վերասարքավորման համար նախատեսված գումարները կշրջանառվեն ՀՀ-ում, այս ամենից կուտակված հարկերը կվճարվեն ՀՀ բյուջե, և, որ պակաս կարևոր չէ, մեր գումարներով չենք վարձատրի ադրբեջանցի մասնագետներին: Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1400-1500 դոլար, գումարած այն պահեստամասերը, որոնք օգտագործում են այդ մեքենայի համար:

ՀՀ քաղաքացին անօգնական վիճակում է, այս արհեստանոցից մյուսն է վազում: Ինչո՞ւ պետք է հայը կրկնակի վճարի ադրբեջանցուն, ցածր որակի ապրանք ստանա, խնդրի, որ իրեն չխաբեն»,- 168 ժամի հետ զրույցում ասացին ավոտներկրողները:

 

դիտվել է 217 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am