«Հայելի» ակումբի վրա հարձակված անձանց պետք է տալ մեղադրյալի կարգավիճակ,մեղադրանքի ծավալը մեծացնելու ենք.Զարուհի Փոստանջյան (video)
«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:
«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ դա բավարար չէ, տեղի է ունեցել խմբակային խուլիգանություն: Զարուհի Փոստանջյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի առաջադրված մեղադրանքը լրացնեն:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին 4 անձ եկել են «Հայելի» մամուլի ակումբ, դուռը փակ էր եղել, ձվեր են նետել ակումբի դռան և պաստառների վրա: Երիտասարդների խոսքով՝ իրենց ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հոդվածն է, նրանք նաև պնդում էին, որ պատրաստվում էին նույնը ներսում անել, եթե դուռը բաց լիներ: