«Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար:
«Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը