Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։

Մինչ այս պահը կրակի տակ է առնվել քուրդ գրոհայինների 181 հենակետ։ Օդային հարվածներից բացի մարտի մեջ են մտել նաև թուրքական զինուժի ցամաքային ուժերը։

Նշվում է, որ գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Օպերացիայի ընթացքում օգտագործվում են F-35 կործանիչներ, տանկեր։

Միջազգային այդ թվում և քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով արդեն զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքական լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am