Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:
«Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ եւ ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը եւ բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»,-ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: