Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արայիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամնե՛ր,

Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով:

Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ` Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.

Նրանք, տեղյակ լինելով`

- Ն. Փաշինյանի հայտնի հրահանգ-հրովարտակին՝ իսկ կա՞ Հայաստանում որևէ դատավոր, որ չի կատարի իր խոսքը,

- Վարչապետի քրեածին հրամանին՝ ոստիկանների ներգրավմամբ շրջափակել բոլոր դատարանները` դատավորներին թույլ չտալով մտնել իրենց աշխատասենյակ, նունիսկ` պատուհանից,

- մարտի 1-ի գործով դատավորի աննախադեպ լկտի պահվածքին՝ զրկելով պաշտպանական կողմին վերջին խոսքի իրավունքից,

- ԱԱԾ-ՀՔԾ հայտնի գաղտնազերծված զրույցի բովանդակությանը՝ գործող վարչապետի ուղղորդումով Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին,

- ԲԴԽ-ի նողկալի պահվածքին՝ դատարանների անկախությունը ապահովելու փոխարեն քաղաքական իշխանության ձեռքին որպես մահակ՝ «անհնազանդ» դատավորներին պատժելու գործելաոճին և…

Կարելի է, թերևս, շարունակել թվարկումները, բայց եթե այս երեք իրավաբան-դատավորներն այսքանից հետո չեն գիտակցել, որ Սահմանադրական դատարանի վրա Ազգային ժողովի որոշում-գրոհով Ն. Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում մեկտեղելու քաղաքական ծրագիր է իրականացնում, ուրեմն անիմաստ է նոր փաստարկումներով ինչ-որ բան փորձել նրանց բացատրել. ասված է` ժամանակին է վերապահված վերջին խոսքի և գնահատականի իրավունքը:

Հ.Գ. Ի դեպ, գնահատելի է ձեր արժանապատիվ կեցվածքը` գործող վարչապետի կողմից ձեզ բացահայտ կաշառելու նվաստացուցիչ առաջարկին և կարծում եմ, որ այս խայտառակ ձեռագիրը նույն արհամարհանքին կարժանանա նաև միջազգային կառույցներում, որտեղ առաջիկայում պետք է քննվի Սահմանադրական դատարանի դիմում-նամակը:

Բարին ընդ ձեզ:

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1714 անգամ
Լրահոս
Զատկից հետո կարմիր հավկիթ Օրվա լուսանկարը Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի» Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացել «Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» չի ունեցել». Զախարովա Հերթական սպառնալիք. Թուրքիան չափերն անցավ «Ադրբեջանական լվացքատունը», Deutsche Bank-ն ու 155 միլիոն դոլարի փոխանցումը՝ օֆշորային ընկերություններին 29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին. «Պաշտպանյալս պատրաստ է մահանալ, բայց իր արդար լինելն ապացուցել». պաշտպան Ո՞վ ա տեղյակ՝ մաթեմատիկայի նոր չափորոշիչներում խնդիրները համառոտագրելու տխմար պահանջը հանվա՞ծ ա ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ Այսօր տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը ԱՆ-ն ՔՊ կուսակցությանը մարտի 1-ին կորոնավիրուսի հետ կապված ոչինչ չի հորդորել․ Ա․ Ղազինյանը՝ Մարտի 1-ի երթը հետաձգելու մասին Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը Պեսկովը տեղյակ չի եղել Լուկաշենկոյի երդմնակալության «գաղտնի» արարողության մասին Փաշինյանը դատարանում պաշտպանվում է պետության գումարներով. Վանեցյանի ներկայացուցիչները զարմացած են. video Հայրենիքիդ անվտանգությունը թողած՝ դիմակ ես գովազդում, ապիկար Կրկին խառը ժամանակներ են, ինչու՞ չկաս Վրեժխնդրության ձախողված պլան Նիկոլի PR-շչիկները ցնցում են համացանցն իրենց տհաս քարոզով Իր ելույթում Փաշինյանը չարձագանքեց հնչած մեղադրանքներին, իսկ Արցախն ու Հայոց ցեղասպանությունը հիշատակեց 0 անգամ. բա սա սրիկա չի, ի՞նչ ա Նիկոլ ջան, թուրքերը կնգատ են ուզում, քո մասին չես մտածում, կնգատ մասին մտածի Ոստիկանապետի հրահանգը. աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր օրական գոնե 30 մարդու չեն տուգանում Այնուամենայնիվ, առաջնահերթությունները սխա՞լ են ընտրվել վարչապետի կողմից, և նա չի արձագանքում այն ​​ամենին, ինչը պետք է որ մեկնաբաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի ասուլիսը: Թեմա- 2019-2020 թվականների ուսումնական տարվա կատարված աշխատանքների ամփոփում: Հարգելի գործընկերներ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 11,00-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կիրականացնի՝ վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների պահանջով: Ակցիայի մասնակիցներն այդ պահանջագիրը նամակի տեսքով կփոխանցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ազգային ժողով, որտեղ նամակի պատճենը կփոխանցվի նաև խորհրդարանի նախագահին: Շարունակությունը նախատեսվում է իրականացնել մի շարք ... Հարգելի գործընկերներ, Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի կունենա հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub