Հակառակորդը տառացիորեն կրկնում է նույն ձեռագիրը, իսկ մեր բյուջեում պաշտպանության ծախսերը նվազեցվում են. Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը նվազեցվում են, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը

Նա, մասնավորապես, գրել է.


«Ինչ են հուշում թվերը.

2015 թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղաթիռը, եւ երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, հորդորելով արագացված տեմպերով ընդլայնել պաշտպանական բյուջեն, եւ սկսել սպառազինությունների արդիականացման գործընթացը։

Ի զարմանս մեզ, նախկին իշխանությունը 2016 թ․ պաշտպանական բյուջեն ընդունեց նախորդ տարվա համեմատ ընդամենը 4% ավելացմամբ (192 մլրդ դրամից 200 մլրդ դրամ), դա բացարձակ անհամարժեք էր այն ռազմական սպառանալիքներին, որոնք կանգնած էին մեր երկրի առաջ։ Արդեն 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո էր, որ սկսվեց Ռուսաստանից ժամանանակից սպառազինությունների մատակարարումը, եկան գերհզոր Իսկանդերները եւ Սմերչերը, մեր պաշտպանական բյուջեն երկու տարում աճեց համարյա 50%-ով, բայց պահն արդեն կորցված էր, իսկ կորուստները՝ անվերադարձ։

Այսօր, չորս տարի անց, մեր հակառակորդը տառացիորեն կրկնում է նույն ձեռագիրը՝ աճում է առաջնագծում դիվերսիաների թիվը, հակառակորդի ղեկավարները բարձր ամբիոններից հոխորտում են Արցախը վերանվաճելու մասին, եւ պաշտոնապես հայտարարում են սպառազինությունների գնման նոր միլիարդանոց ծրագրերի մասին։ Պատմությունը կրկնվում է, եւ պետք չի պայծառատես լինել հասկանալու համար, թե ուր է այն ի վերջո տանելու։

Այս պայմաններում թվում է, թե մեր Կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անի՝ պատրաստելու երկիրը, բանակը եւ ժողովրդին հնարավոր պատերազմի, եւ մի բռունցք դառնալով, դիմագրավի հակառակորդի նկրտումներին, առավել եւս, որ այն իշխանության էր եկել օլիգարխներից թալանը հետ վերադարձնելու, եւ այն բանակի վերազինմանը տրամադրելու խոստումով։

Դրա փոխարեն, Հայաստանի Կառավարությունը իր սեպտեմբերի 30-ի նիստում ընդունում է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում է հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, մեր ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով, ներկա 300,5 մլրդ դրամից 303 մլրդ դրամի (փաստացի գնաճից էլ քիչ, այսինքն իրականում պակասեցվում է), այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացվնել ամբողջ 14%-ով, 1,648 մլրդ դրամից 1,880 մլրդ դրամի։ Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել են բազմաթիվ այլ ծախսեր, որոնք գուցե արդարացված կլիներ այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը։

Բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձը խոսում է ինչի մասին ասես, բացի պաշտպանությունից, որի մասին բառ իսկ չկա։

Այն պայմաններում, երբ ահագնանում է պատերազմի վտանգը, ուղիղ հակառակ մոտեցումն էր անհրաժեշտ՝ արագանցիկ ավելացնել ռազմական պաշտպանության ծախսերը, հասցնել դրանք ընդհանուր պետական բյուջեի մոտ 20%-ին, դրանով հստակ ուղերձ հղել հակառակորդին՝ մենք չենք ընկրկելու, մեր հնարավորությունների սահմաններում արագացված արդիականացնելու ենք մեր սպառազինությունները եւ պաշտպանական համակարգը, եւ պատրաստվելու ենք կոշտ հակահարված տալ մեր տարածքի եւ անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության։

Այսօր սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ Կառավարությունը, փաստացի սառեցնելով ռազմական ծախսերը, դրանով ուղերձ է հղում, որ ոչ մի պատերազմի էլ չի պատրաստվում, եւ խրախուսում է հակառակորդին՝ սաստկացնելու հռետորաբանությունը, եւ անցնելու մեր դեմ ավելի կոշտ գործողությունների։

Ես չեմ ցանկանում որեւէ մեկին դեռեւս մեղադրել, սակայն այս ամենի միջով մենք արդեն անցել ենք չորս տարի առաջ, եւ արդյունքներն էլ հայտնի են։ Եթե չենք ցանկանում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկնվի (գուցե էլ ավելի մեծ մասշտաբներով եւ կորուստներով), այսօրվա Կառավարությանը պետք է հրաժարվի իր հակասական հռետորաբանությունից, ընդլայնի ռազմա-տեխնիկական համագործակցությունը հիմնական արտաքին գործընկերների հետ, ընդգծված ավելացնի ռազմական պաշտպանությանն ուղղվող հատկացումները եւ կրիտիկապես անհրաժեշտ սպառազինությունների գնումները, եւ դրանով կանխի հնարավոր պատերազմը դեռ իր բնում։

Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, եւ ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու, եթե այս Կառավարությունը դա դեռ չի հասկացել, մնացած բոլորը դա պարզ տեսնում են։ Ես անցած շաբաթ արտաքին վտանգին ընդառաջ միասնության կոչ էի արել, հիմա էլ այն կրկնում եմ՝ բայց այս անգամ, կրկնում եմ այն կոնկրետ գործողություն պահանջելով Կառավարությունից եւ իր կցորդ Ազգային ժողովից՝ ընդունեք պատերազմի պայմաններին համարժեք պաշտպանական բյուջե, եւ պատրաստվեք երկիրն ու ժողովրդին պաշտպանելուն»:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am