Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել է տնտեսագետ Սերգեյ Գլազևին։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պորտալում։
Հոկտեմբերի 1-ին Գլազևը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության և ինտեգրման հարցով նախարարի պաշտոնում։
Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ Գլազևը նախագահի վարչակազմից հեռանում է ներկայիս տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։