Թուրքիան շարունակում է Սիրիա ներխուժելու փորձերը. Կա 8 զոհ, 20 վիրավոր. Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են
Դիտել նաև
Էրդողան-Զելենսկի հանդիպմանը Թուրքիայի նախագահի կարևոր հայրարարությունները
Թուրքիայում որոշ քաղաքացիներ զանգել են փլատակների տակ մնացածներին եւ ծաղրել. քրեական գործեր են հարուցվել
20-ից ավելի կոնգրեսականներ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու սահմանափակումներ կիրառելու գործընթաց են սկսել
Զախարովան հերքել է թուրք փոխնախարարի Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը
Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են: Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը հաղորդում է, որ Ղամիշլիի, Դրբեսիեի եւ Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետեւանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:
Թրուքական կողմը հետզհետե ընդլայնում է իր հարձակման աշխարհագրությունը։
Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»։
Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետեւում է դեպքերի զարգացումներին:
Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։
Ղամիշլիի հայկական դպրոցներն այսօր փակ են՝ զգուշության նկատառումներից ելնելով։