«Ով իմ անունը մատնանշել է՝ գլուխը պատովն է տվել». Մաշադյանը՝ 10-15 մլն դրամ խաղադրույքներ անելու մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են եւ միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ, եւ վերջին շրջանում աշխատում են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որն աննախադեպ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի։

168.am-ը փորձեց իր աղբյուրների միջոցով պարզել, թե ՊԵԿ որ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ պաշտոնյան ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է։


168.am-ը կապ հաստատեց Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա նախ զարմացավ, թե որտեղի՞ց ենք նման տեղեկություն ստացել, ապա թե՝

«Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։

Դիտարկմանը, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը հեռախոսով շատ մեծ գումարների օնլայն խաղադրույքներ է կատարում՝ հեռախոսի միջոցով, իսկ ՊԵԿ վերնախավում նրան գիտեն՝ որպես հայտնի խաղամոլ, Մաշադյանը պատասխանեց.

«Հերքում եմ այդ լուրերը, ով իմ անունը մատնանշել է՝ գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ»։

Մենք, իհարկե, հնարավորություն չունեցանք այլ հարցեր նրան ուղղելու, քանի որ այս սեղմ պատասխաններից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը։

Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ-ում ընկալվում է՝ որպես «գորշ կարդինալ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է: Իհարկե, Մաշադյանին վերանշանակելուց հետո Աննա Հակոբյանն ասել էր, իբրեւ թե իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ Ռաֆիկ Մաշադյանը ծանոթ չեն եղել:

«Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- ասել էր Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազգականի՝ ՊԵԿ-ում բարձր պաշտոնի նշանակվելու փաստին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապով էր պայմանավորված Մաշադյանի վերանշանակումը հեղափոխությունից հետո։

Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։

«Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։

Հիշեցնենք, որ Ռ. Մաշադյանը՝ ի թիվս այլ պաշտոնյաների, աշխատավարձից բացի, հսկայական պարգեւավճարներ է ստանում. օրինակ՝ միայն 2018թ. դեկտեմբերին նա ստացել էր 9 մլն 60 000 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am