Հայտարարության տակ ընդամենը 10 պատգամավոր է ստորագրել. նուրբ ձեւով սղղացնո՞ւմ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։ «Նկատենք, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձեւով սղղացվել է «պաշտպանության տակ է նաեւ… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը մեզ մոտ տարընթերցումների առիթ է տվել։ Կարո՞ղ ենք դրա տակ հասկանալ, որ մարդը ծնվել է կին, սակայն իրեն զգում է տղամարդ ու պնդում է իր այդ գենետիկան»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

ԲՀԿ ֆրակցիայից մեզ ասացին, որ իրենք երբեւէ որեւէ դեպքում չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ «Պատեհ պահին կպատրաստենք ատելության խոսքը բացառող մեկ այլ հայտարարություն եւ կարծում ենք` «Իմ քայլը» կստորագրի այդ հայտարարությունը»,- ասացին ԲՀԿ-ից ու ավելացրին․ «Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք, իրենք ընդամենը այլ հայացքներ ունեն, որովհետեւ գենետիկական հատկանիշն է այդպիսին»:


Հիշենք, որ ԼՀԿ-ից մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը նույնպես չի ստորագրել հայտարարությունը։ Ինչո՞ւ․ հարցրինք նրան։ «Չեմ ստորագրել, որովհետեւ մանրամասն չեմ ծանոթացել այդ նախագծին, որը հիշատակվում է հայտարարության մեջ։ Այս պահին մեկնում եմ Հոլանդիա՝ գործուղման, կվերադառնամ, կանդրադառնամ այդ խնդրին»: Իսկ «Լուսավորի» դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ատելության խոսքին, սակայն դիրքորոշում կհայտնենք նախագծին ծանոթանալուց հետո միայն»:

Ի դեպ, հայտարարությունը չի ստորագրել նաեւ հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի իմքայլական ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: «Կմիանա՞ն արդյոք ձեր խմբակցության բոլոր պատգամավորները» հարցին Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Եթե տեքստը գրել ենք, ուրեմն համահունչ է, չէ՞, մեր խմբակցության ընդհանուր որդեգրած մոտեցումներին․․․ Երբ հասկանամ, որ մյուս խմբակցությունները չեն միանում, այլ անհատ պատգամավորներ են միանում, նոր մեր խմբակցության առջեւ հարց կդրվի, որ անհատները ստորագրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 309 անգամ
Լրահոս
4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ....
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am