Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում

«Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։

Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և նման կրավորական հայտարարություններ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ, եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կամ, ասենք, հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է հանրային ուշադրությունը և հիմնական խնդիրները շեղելու նպատակով դիմում տարբեր մանիպուլյացիոն հնարքների, ասենք՝ մարզային շրջայցեր, որոնց ընթացքում փորձում է իբր իմիտացիա ստեղծել, որ «ժողովրդի հետ անմիջական շփվող գործիչ է», մտածում է հասարակ մարդկանց դարդ ու ցավի մասին, իսկ հարկ եղած դեպքում կարող է արհամարհել նույն ժողովրդի այս կամ այն սեգմենտի ներկայացուցչին՝ ինչպես բնորոշ է բոլոր ինքնահավան ու մեծամիտ չինովնիկներին։

Այսօր էլ ականատես եղանք նրա մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։

Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Փաշինյանի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։

Հիմա՝ ի մասնավորի։

Նախ նշենք, որ վերջին օրերին բավական ակտիվություն են ցուցաբերում Փաշինյանի հետ վերջին շրջանում «սիրախաղ» սկսած «Սասնա ծռերը», որոնք առիթը բաց չեն թողնում և փորձում են ՀՀ քաղաքական դաշտում ինքնահաստատվել և «փակել» ազգային գաղափարախոսության գիծը՝ այս կերպ նրանք նպատակ ունեն իրենց շուրջ համախմբել հանրության որոշակի ազգային հատվածին։ Այս խմբավորումը, սակայն, մոռանում է, որ իրենք ներկայացնում են ոչ թե՝ ազգային ուժ, այլ՝ դասական ահաբեկչական խմբավորում։

«Ծռերի» կողմից անընդհատ շեշտվում է այն թեզը, թե «զարմանալի է՝ ինչո՞ւ են ազատության մեջ շարունակում մնալ նախկին ռեժիմի ներկայացուցիչները»։ Զավեշտալին այն է, որ սպառնալիքների ու սպանությունների մասին խոսում են ահաբեկչական խմբավորման պարագլուխն ու ներկայացուցիչները, պարբերաբար բարձրաձայնում ազգային անվտանգության ու պետական ինստիտուտների կարևորության մասին։ Ակնհայտ է, որ տեռորիստներին հարկավոր է նոր արյուն ու զանգվածային դատավարություններ։ Տեղին է փաստել, որ «Ծռերի» թիրախում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախի իշխանությունները՝ այն համարելով «հակահեղափոխության որջ» (կարող ենք փաստել, որ ահաբեկիչների նման հոխորտանքների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև լրատվականները, որոնք պարբերաբար հարթակներ են տրամադրում նման մարդասպաններին՝ եթերից հայտարարություններ անելու համար)։

Նախօրեին Արցախի նախկին ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը բավական կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել և քննադատական շեշտադրությամբ թեզեր հնչեցրել Փաշինյանի և «Սասնա ծռերի» հասցեին։ Բալասանյանն ասել էր, թե այդ ահաբեկչական խմբավորումը երկրորդ հնարավորություն չի ստանալու, և Արցախի և հայոց պետականության նկատմամբ որևէ անհեռատես գործողություն կարող է հանգեցնել նրանց ֆիզիկական ոչնչացմանը։ Բալասանյանի հայտարարության հետ կապված մի զավեշտալի ու նաիվ գրառմամբ էր հանդես եկել ՀՀ գործող իշխանության հերթական անկենսագրություն պաշտոնյաներից մեկը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել էր. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում»: Հարգարժան պարոնը փոխարենը ամենօրյա ռեժիմով լծված լինի ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, զբաղված է ներքին թշնամուն հայտնաբերելու իրենց մոլուցքով։

Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասին»։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 419 անգամ
Լրահոս
«Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am