Գործնական առաջարկություն Նիկոլ Փաշինյանին. «կդատվենք միասին»

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում գործած անձինք մամուլի ասուլիս են հրավիրել ու պատճառաբանություններ ներկայացրել, թե իրենք նման քայլի են դիմել, քանի որ մեր կայքում տեղ գտած հրապարակումներից իրենց ազգային արժանապատվությունը իբր խոցվել է:

21-րդ դարում լրատվամիջոցի փակման պահանջով հանդես եկողների արարքը մեկնաբանելը թերևս անշնորհակալ գործ է: Բայց մի քանի նկատառում. ոչ թե ի պատասխան նշված անձանց, այլ ի գիտություն հասարակության` հարկ ենք համարում ներկայացնել:

1. Տարիներ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է նյութեր, որոնց վերնագրերի թվարկումը միայն ապացուցում է, որ «Հայելու» դրած` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագիրը /նախնական տարբերակում եղել է վրիպակ, չակերտներ չեն եղել, որոնք հետո ավելացվել են-խմբ./ անմեղ մի բան կթվա:
 Օրինակ` «Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական», «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի. Ալիեւ», «Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը», «Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)», «Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ», «Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը», «Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ», «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ», «ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել». սրանք «Հայակական ժամանակ» օրաթերթում հրապարկիված նյութերի վերնագրեր են, որոնցում գրեթե ամբողջական մեջբերումներ են արված Ադրբեջանի նախագահ Ալիևից:
2. «Հայելու» հրապարակումը որպես հակապետական քարոզչության նմուշ իրավապահներին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, որոնք մեզ հայրանադավության և հակապետականության մեջ են մաղադրում, այս մասին երևի չգիտեն, կամ էլ գիտեն, բայց լռում են: Երբեք ուշ չէ. միշտ կարելի է նոր ի հայտ եկած հանգամանքներն օգտագործել` ի շահ գործի:

3.Ուստի առաջարկում ենք ՀԺ-ի այս նյութերը ևս ուղարկել ոստիկանություն` «կդատվենք միասին»:

4. Մենք վերը թվարկված նյութերը հակապետական չենք դիտարկում, հակառակը` համարում ենք, որ Ադրբեջանի նախագահի հակահայ կեցվածքին ծանաոթ լինելը մեր հասարակության համար պարտադիր է: 

5. Մենք ասում ենք, որ «Հայելու» դեմ ակցիա անողները առաջնորդվում են երկակի ստանդարտներով, և դա դիտարկում ենք անբարոյականություն:

6. Առաջարկում ենք կառավարությանը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին` կազմակերպել մեդիագրագիտության և հայ մամուլի արդի ժամանակաշրջանի պատմության անվճար դասընթացներ` հեղափոխության կողմնակիցների և ձվերով վարչապետի և պետության պատիվը մեզանից պաշտպանողների համար: Թող մարդիկ կարդան, տեղեկացված լինեն` ով երբ ինչ է գրել:

 Հայկ  Դավթյան

դիտվել է 9248 անգամ
Լրահոս
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am