Գործնական առաջարկություն Նիկոլ Փաշինյանին. «կդատվենք միասին»

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում գործած անձինք մամուլի ասուլիս են հրավիրել ու պատճառաբանություններ ներկայացրել, թե իրենք նման քայլի են դիմել, քանի որ մեր կայքում տեղ գտած հրապարակումներից իրենց ազգային արժանապատվությունը իբր խոցվել է:

21-րդ դարում լրատվամիջոցի փակման պահանջով հանդես եկողների արարքը մեկնաբանելը թերևս անշնորհակալ գործ է: Բայց մի քանի նկատառում. ոչ թե ի պատասխան նշված անձանց, այլ ի գիտություն հասարակության` հարկ ենք համարում ներկայացնել:

1. Տարիներ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է նյութեր, որոնց վերնագրերի թվարկումը միայն ապացուցում է, որ «Հայելու» դրած` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագիրը /նախնական տարբերակում եղել է վրիպակ, չակերտներ չեն եղել, որոնք հետո ավելացվել են-խմբ./ անմեղ մի բան կթվա:
 Օրինակ` «Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական», «Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի. Ալիեւ», «Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը», «Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)», «Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ», «Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը», «Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ», «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ», «ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել». սրանք «Հայակական ժամանակ» օրաթերթում հրապարկիված նյութերի վերնագրեր են, որոնցում գրեթե ամբողջական մեջբերումներ են արված Ադրբեջանի նախագահ Ալիևից:
2. «Հայելու» հրապարակումը որպես հակապետական քարոզչության նմուշ իրավապահներին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, որոնք մեզ հայրանադավության և հակապետականության մեջ են մաղադրում, այս մասին երևի չգիտեն, կամ էլ գիտեն, բայց լռում են: Երբեք ուշ չէ. միշտ կարելի է նոր ի հայտ եկած հանգամանքներն օգտագործել` ի շահ գործի:

3.Ուստի առաջարկում ենք ՀԺ-ի այս նյութերը ևս ուղարկել ոստիկանություն` «կդատվենք միասին»:

4. Մենք վերը թվարկված նյութերը հակապետական չենք դիտարկում, հակառակը` համարում ենք, որ Ադրբեջանի նախագահի հակահայ կեցվածքին ծանաոթ լինելը մեր հասարակության համար պարտադիր է: 

5. Մենք ասում ենք, որ «Հայելու» դեմ ակցիա անողները առաջնորդվում են երկակի ստանդարտներով, և դա դիտարկում ենք անբարոյականություն:

6. Առաջարկում ենք կառավարությանը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին` կազմակերպել մեդիագրագիտության և հայ մամուլի արդի ժամանակաշրջանի պատմության անվճար դասընթացներ` հեղափոխության կողմնակիցների և ձվերով վարչապետի և պետության պատիվը մեզանից պաշտպանողների համար: Թող մարդիկ կարդան, տեղեկացված լինեն` ով երբ ինչ է գրել:

 Հայկ  Դավթյան

դիտվել է 9159 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման դատվի՝ «քայլողների» տոնի օրվա կապակցությամբ կերած խորովածի համար. Գառնիկ Իսագուլյան (video) Ուշքի եկեք. Պարսկաստան-Արցախ սահմանի վրա Հայաստանը պրովոկացիա է անում (video) Եթե լուրջ վերաբերվենք իշխանության քայլերին,պետք է ռազմական հեղաշրջում անենք...Տիգրան Աթանեսյան (video) 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Ինչպես է Արթուր Վանեցյանի կինը շնորհավորել ամուսնուն. լուսանկար Նախորդ հանցավոր ռեժիմը մոբիլիզացրել է իր փաստաբանական թիմին եւ խեղդում է ՀՀ ուժային կառույցներին. Աշոտյանը լուսանկար է հրապարակել Տարոն ջան, կներես Սկոչած արագաչափերը ջնջեցին մարդկաց հիշողությունը Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է Բաքվի վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ Հիստերիկների իշխանություն` ինչու վանեցին ներդրողներին 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ուսանողուհու Իշխող ուժի վրեժը ԲՀԿ-ից Դավադիրների փնտրտուքն ընթացքի մեջ. իշխանությունը չի հրաժարվում իր գործիքից Չհաջողված օպերացիա. իշխանության պլան Բ-ն Նորից և կրկին ճամպրուկներով փողերի մասին` որտե՞ ղ են դրանք Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Ռոբերտ Քոչարյանին Փաշինյանի արցախյան օրակարգը Հեղափոխությո՞ւն, թե՞ բ..-ի զավակ. ի՞նչ տարբերություն` զինվորի՞ փողն ես ուտում, թե՞ դպրոցի Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարե շինության պատին, այնուհետև կայանված КаМАЗ-ին. կա վիրավոր Դեգրադացիան շարունակվում է․ ադրբեջանցի փոքրիկը լացում է Արցախի համար (տեսանյութ) Դիարբեքիրի փաստաբանների պալատի նկատմամբ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար Երևանում կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. Հակոբ Կարապետյան Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։ Թեման՝ 1988 թ երկրաշարժից 31 տարի անց։ ։ Սեյսմիկ վիճակն Հայաստանում։ Հնարավոր ռիսկերի գնահատում։ Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական դիրքորոշման մասին։ Բանախոսը կանդրադառնա նրան թե գործողությունների ինչ տրամաբանություն կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից՝ փետրվարին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։ Բանախոսներն են՝ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: