Քրեական գործ՝ առանց մեղադրյալների. Ինչ է ուզում կառավարությունը «Ռուսական երկաթուղիներից»

Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ, ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շարունակման հիմնական պայմանը կառուցողական փոխգործակցության ոգով բոլոր վիճելի հարցերի լուծումն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

Ըստ «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը: Օլեգ Բելոզյորովն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ իր սեփական միջոցներից գրեթե 250 միլիոն դոլար ներդրում է կատարել:

Կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը և, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի նորմալացումը:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սկանդալային տեղեկություններ էին շրջանառվում «Ռուսական երկաթուղիների» մասին, անգամ խոսքը գնում էր ընկերության ու կառավարության միջև լարվածության մասին, շարունակական ստուգումների մասին:
Նույնիսկ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008-ին կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկությունը հաստատել էր նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման հարց չկա երկու կողմերի օրակարգում: Մինչ ռուսական մամուլը շարունակում է գրել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին և խոսել է ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարների մասին:

Այդ հանդիպմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարաբերությունները կառուցողական է գնահատել․ ««Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն ղեկավարի հետ բացարձակ կոնստրուկտիվ դաշտում է եղել: Ես ինքս մասնակցել եմ այդ հանդիպմանը, և քննարկվել է ապագան: Այսօր գործող պայմանագրի համաձայն, ծավալները նկարագրված են մինչև 2038 թվականը, բայց, բնականաբար, մենք ցանկություն ունենք, և կարծում եմ, որ այդ ցանկությունը հանդիպակաց է, որպեսզի այդ ներդրումային ծրագրերը մի քիչ ավելի ճշգրտենք և թվայնացնենք այս տարիներին»:

Նկատենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, 2018 թվականի դեկտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրված ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքների դեպքով: Սակայն ամիսներ են անցել, և այս գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա:

Թամար Բագրատունի

դիտվել է 1467 անգամ
Լրահոս
Դե նորմալ ա, որ բանակից փախածներն ու ոչինչ չարածները չեն հասկանում Գագիկ Ծառուկյանի ասածները (video) Ինչ պարզվել է Սերգո Կարապետյանի մասով, հայտնի էր վաղուց. ՀԿ նախագահ Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա» խաղալն է, ի՞նչ անի էդ մարդը. Վարդան Բոստանջյան (video) Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին. Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած. մանրամասներ «Պատերազմի վերսկսման դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին մեղադրելու». Կարեն Հովհաննիսյան Ռուսական ռազմաբազան դուրս է հանրային վերահսկողությունից. ԻՔՄ/տեսանյութ/ Արայիկ Հարությունյանն իր կյանքում երևի փոքր ակումբ էլ չի ղեկավարել.Արագած Ախոյան (video) Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում/տեսանյութ/ Բացառված չէ, որ պարզվի՝ ստորագրել ենք Արցախի հարցում ինչ որ բաներ զիջելու փաստաթուղթ.Էդիկ Անդրեասյան (video) Բաքուն վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ Ադրբեջանական գազ նաև Եվրոպայի համար. Պատմական նախագիծը շահագործվեց Մնացել ա՝ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանին կալանավորելու հրաման տա. Կոնստանտին Տեր-Նակալյան (video) ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ բանտերում փակում էր, Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է՝ երգելով մեզ տուն ուղարկե՞լ. Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Passat, Mazda և Toyota Aqua մեքենաները. կա 4 վիրավոր Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ: Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ... Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա Արցախյան բանակցային գործընթացին, հնարավոր զարգացումներին՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշման ֆոնին։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և Գ. Վիրաբյանը: Թեմա՝ բողոքի ակցիաներ, ոստիկանության թավշյա գործողություններ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ( Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով), Մարինա Խաչատրանի իրականացրած դրամահավաքն ինչ ընթացք է ստացել: Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը և գյուղմթերքի փորձագետ Ա. Հովհաննիսյանը: Թեմա՝ գյուղմթերքի և մսամթերքի գնաճ