Արևմուտքը մեղադրում է ռուսական ГРУ-ին՝ քայքայիչ գործունեություն իրականացնելու մեջ

The New York Times-ը հոդված է հրապարակել այն մասին, որ Եվրոպայում առնվազն տասը տարի քայքայիչ գործունեություն է իրականացնում Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) 29155 էլիտար ստորաբաժանումը:

Թերթի աղբյուրի տվյալներով՝ այդ ստորաբաժանումն զբաղվում է մահափորձերի և այլ գաղտնի գործողությունների կազմակերպմամբ, ինչպիսին էր, օրինակ, հայր և դուստր Սկրիպալների դեմ մահափորձը: Անվտանգության հարցերով արևմտյան փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ գործողությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմակերպված գործողությունների մասն են կազմում, որոնց նպատակն է Եվրոպայի ապակայունացումը։

Այս հոդվածի հետ միահունչ Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին:

Այսպիսով՝ Սենատի հրապարակած զեկույցը հաստատում է այն եզրակացությունները, որ ավելի վաղ հրապարակել էին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել էր, որ ռուս հաքերները գողացել և հրապարակել են 2016թ․ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտությանն առնչվող նյութերը:

Մյուլերի գրասենյակը հաղորդել էր, որ Twitter-ում գրանցված @HackingRedstone էջը պարծանքով հայտնել է, թե կարողացել է գողանալ վկայությունները, որոնք կապ ունեն ընտրություններին միջամտելու մեջ կասկածվող մի ընկերությանը ներկայացված մեղադրանքի հետ: Խոսքը Concord Management and Consulting LLC (սահմանափակ պատասխանատվության) ընկերության մասին է, որը, ըստ ամերիկացի քննիչների, ֆինանսավորել է ընտրություններին միջամտելու նպատակով ռուսների վարած քարոզարշավը:

«Մենք մուտք ենք գործել հատուկ դատախազ Մյուլերի վարած քննության տվյալների բազա, երբ կոտրել ենք ռուսական «թրոլի» մասին տեղեկություններ պարունակող սերվերը», - անցյալ տարվա հոկտեմբերին Twitter-ում հայտնել էին հաքերները:
Ելնելով հետաքննության շահերից, Մյուլերի գրասենյակը հրապարակել էր տեղեկությունը հաքերային գրոհի ենթարկվելու մասին և այդ փաստով դատական հայց է ներկայացրել Վաշինգտոնում: Ըստ քննիչների, ռուս գործակալներն աղավաղել և հրապարակել են հաքերային գրոհով գողացած ապացույցները՝ նպատակ ունենալով վարկաբեկել հետաքննությունը:

Concord ընկերությունը մեկն է երեք կազմակերպություններից և 13 ֆիզիկական անձանցից, որոնք 2018 թվականի փետրվարին Մյուլերի քննիչների կողմից հեռակա կարգով մեղադրվել են 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու և այդ միջոցով ընտրություններին միջամտելու մեջ: Այդ ցանկում են Համացանցի հետազոտությունների գործակալությունը, որը հայտնի է «թրոլների ֆաբրիկա» անվամբ, Concord Management and Consulting-ը և դրա դուստր ընկերություն Concord Catering-ը: Concord-ները ֆինանսավորում են «թրոլների ֆաբրիկան» և պատկանում են գործարար Եվգենի Պրիգոժինին:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում գտնվող Պրիգոժինը մի շարք ռեստորանների և շինարարական կառույցների սեփականատեր է, դասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամների շարքը և նույնիսկ ունի «Պուտինի խոհարար» մականունը:

Մոսկվան արձագանքեց Մյուլերի գրասենյակի երեկվա հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե ինչ-որ անհայտ ռուս հաքերներին հերթական անգամ մեղադրելն ունի բացառապես քաղաքական նպատակ: «Երբ խոսքը հատուկ դատախազի և բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, մի հետաքննության մասին, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, վատ չի լինի ասել, թե ովքեր են այդ հաքերները, տալ անուններ, տվյալներ, ժամկետներ, այլ ոչ թե շրջանառության մեջ դնել անանուն և չփաստարկված տեղեկատվություն, և ընդհանրապես ժամանակն է հրաժարվել «ռուս հաքեր» վերացական եզրույթից և դրա փոխարեն ներկայացնել կոնկրետ տեղեկություններ», - ասել է Զախարվան:

Ըստ ամերիկացի քննիչների, ապատեղեկատվություն տարածող էջի IP-ն (internet-protocol, գրանցման վայրը) ռուսաստանյան է: Նրանք պնդում են, որ ռուսական այդ կառույցներն առնվազն 2014 թվականից են սկսել հակաամերիկյան հաքերային գործունեությունը:
Մոսկվան կտրականապես հերքում է ամերիկյան ներքաղաքական կյանքին միջամտելու մեղադրանքը: Իսկ ահա Դոնալդ Թրամփը Մյուլերի վարած քննությունն անվանում է «վհուկաորս», հավաստիացնում է, որ ռուսների հետ շահերի բախում երբևէ չի եղել, և պնդում է, որ ինքն ազնիվ պայքարում է ընտրվել Ամերիկայի նախագահ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 916 անգամ
Լրահոս
Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am