Ես ու իմ լրատվամիջոցը հաճախ ենք հայտնվում թիրախում.Անժելա Թովմասյան

Ես ու իմ լրատվամիջոցը հաճախ ենք հայտնվում թիրախում։ Թիրախում հայտնվեցինք հատկապես այն բանից հետո, երբ հրապարակեցինք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան լուրն ու դրան հաջորդող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հայելի» ակումբը, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, առաջնահերթություն է տվել հատկապես ընդդիմադիր ուժերին, և որտեղ արվում են հայտարարություններ, որոնք որևէ իշխանության դուր չեն գալիս, բայց այսօրվա իշխանությունը, թվում է, թե համայնքի ներկայացուցիչներ են, իսկ իրենք հայտարարում են խոսքի ազատության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայելի» ակումբի վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը՝ ասաց ակումբի հիմնադիր, Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունը հայտարարում է, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, արդյոք այդ հարձակումը Անժելա Թովմասյանը պայմանավորում է միայն ընդդիմադիր գործունեությամբ, Անժելա Թովմասյանն ասաց. «Ընդհանրապես իմ կեցվածքով, գործուենությամբ, ակումբի գործունեությամբ, ընդդիմադիրներին հնարավորինս շատ հարթակ տալով, շատերը կապում են նաև ՍԴ նախագահ եղբորս գործունեության հետ, չի բացառվում դա։ Չնայած, չի բացառվումը որն է, իրենք սկզբում հայտարարեցին, ակնակրեցին, որ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է, նրանք իրավունք չունեն, և այլն, և այլն»:

Անժելա Թովմասյանն ասաց, որ հարձակում գործելու մեջ կասկածվողներն անընդհատ հրապարակում են լուսանկարներ այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների հետ, տեսնում է դատապարտելի գործողություններ՝ Բակո Սահակյանի գլուխը կոտրելու, Հրանտ Մարգարյանի վրա հարձակվելու հայտարարությունների մեջ, սակայն որևէ դատարապարտում իշխանության կողմից նա չի տեսնում. «Հակառակը, մենք տեսնում ենք՝ խնջույքերին իրենց կողքին են, ես կարո՞ղ եմ կասկածել, որ սա կազմակերպված է իշխանությունների կողմից, համենայնդեպս իրենք վստահ են, որ սա դատապարտելի չի լինի, մի բան էլ՝ ողջունելի կլինի, էլ չեմ ասում, որ Հրայր Թովմասյանի հետ կապված՝ ողջ ԱԺ-ն հարձակվեց ՍԴ-ի վրա, ես չգիտեմ 37 թիվն է, Բրեժնևի թիվն է, նախնադար է, միջնադար է, այդ հարձակման ֆոնին տեսնում ենք, որ զուգահեռ այս մարդիկ… ի դեպ, այդ օրն ակումբում փորձագետ էր հյուր եղել, ով ասել էր, որ վստահ է, որ շուտով անցնելու են Հրայր Թովմասյանի ընտանիքին, երևի, լավ գիտեր այսօրվա իշխանություններին։ Խուլիգանությունն արեցին և հրապարակ բերեցին կայքի հրապարակումը:
Հարցին, թե ինչո՞ւ էր արվել այդ հրապարակումը կայքում ճիշտ նույն վերնագրով, ինչ վերնագրով ադրբեջանական կայքում էր, Անժելա Թովմասյանն ասաց, որ չակերտներում է դա տրվել, և դա իր լրագրողի իրավունքն է:

Անժելա Թովմասյանն իր խոսքում նշեց նաև, որ 2008-ին, երբ ակումբը պաշտպանում էր այն ժամանակվա ընդդիմությանը, որի համար էլ փակվեց, փակվելուց մեկ օր անց ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեսպաններն արձագանքեցին. «Ես նորից եմ ասո՞մ, ո՞ւր եք դուք, ինչու ձայն չե՞ք հանում, թե՞ սա կազմակերպված ակցիա էր մեր դեմ, այս դեպքում՝ մեր երկրի դեմ»:

Հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ, փաստորեն, ժամանակին «Հայկական ժամանակ»-ին պաշտպանեցին սրա՞ համար՝ նկատի ունենալով «Հայելիի» վրա հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. « Ես կարող եմ շարունակել. փաստորեն, Նիկոլ Փաշինյան, ես քեզ ժամանակին պաշտպանեցի, որ այսպե՞ս անես։ Կոնգրեսականների ներկայացուցիչներին կասեմ՝ փաստորեն, մենք ձեզ պաշտպանեցինք, որ այսպե՞ս անեք: Մենք բոլորս դա արել ենք, դրա համար ենք հարվածներ ստացել, իրենք դա շատ լավ գիտեն, արդյոք արել ենք, որ սա՞ ստանանք։ Չէ, չի լինելու, հանգիստ կարող են նստել, չի լինելու դա, որևէ մեկին չի հաջողվելու, որովհետև այն, ինչ պետք է տեղի ունենար երկրում, տեղի է ունեցել, որովհետև եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքն այնպես հզոր է, ժողովրդի ընտրյալ է, ժողովրդի այսպիսի բերածներ Հիտլերը, մյուսները, եկել ու գնացել են, իրենց հետևանքներով, Աստված չանի՝ մեր երկրի հետ տեղի ունենա, մի քիչ խուճուճ ժամանակներ են, ամեն ինչ տեղը կընկնի»:

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am