Կանգ առեք.ԵՄ-ի կոչը Թուրքիային
Associated Press-ի փոխանցմամբ, Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային կանգ առնել և դադարեցնել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» օպերացիան: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Ես կոչ եմ անում Թուրքիային դադարեցնել ռազմական օպերացիան:Չնայած անվտանգության հետ կապված խնդիրներին, որոնք ունի Թուրքիան, թուրքական ուժերի ներխուժումը Սիրիա միայն ավելացնելու է խաղաղ բնակչության տանջանքները»,-հայտարարել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ֆինանսապես չի օգնելու Անկարային անվտանգության գոտի ստեղծելու հարցում: