Վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը դարձյալ մտքի գոհարներ է շաղ տվել

Վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը դարձյալ մտքի գոհարներ է շաղ տվել: Նա ասել է մոտավորապես հետևյալը՝ մեր երկրում կան ուսուցիչներ, ազատամարտիկներ, հոգևորականներ, որոնք ունեն ոչ բավարար գիտելիքներ, չեն համապատասխանում իրենց կոչմանը և մի բան էլ իրենց կոչման տակ թաքնվելով՝ ուզում են առավելություններ ունենալ:

Դե իհարկե, այստեղ գործում է վաղեմի՝ «նստեմ գիրկդ, փիտեմ մորուքդ» հայտնի ասույթը: Այսինքն, երբ այդ նույն ուսուցիչները, ազատամարտիկներն ու հոգևորականները մասնակցում էին 2018-ի ավանտյուրային, նրանք լավն էին, գրագետ, կոմպետենտ ու հայրենասեր: Երբ եկավ նրանց տեր կանգնելու և սեփական խոստումները իրագործելու ժամանակը, նրանք փիսն են, անպետք ու անօգուտ:

Ո՞վ է տվել վարչապետի պաշտոնը վերցրած մարդուն իրավունք՝ վերլուծություններ անել այլոց մասնագիտական կամ բարոյական հատկանիշների մասին: Դու փիլիսոփա չես, ոչ էլ հոգեբան, առավել ևս՝ դու մասնագիտական հանձնաժողովի նախագահ չես, որը մոնիթորինգ է արել ու հիմա էլ արդյունքներն է ներկայացնում:

Դրա փոխարեն պարոն Փաշինյանը թող վերլուծության ենթարկի իրեն: Ինքը մի մարդ է, ով առանց գաղափարի՝ իրեն դրել է քաղաքական գործչի տեղ: Մարդ է, ով առանց ծրագրի՝ եկել է իշխանության: Մարդ է, ով այսօր բացարձակապես իր տեղում չէ: Նիկոլը ձգում է առավելագույնը ամսագրի խմբագրի պաշտոնին՝ ոչ ավելի:

Հ.Գ. Ուսուցիչների, ազատամարտիկների կամ հոգևորականների պատրաստվածության մասին ինքս լավ տեղեկացված չեմ, բայց որ իշխանություններին պաշտպանող կեղծ օգտատերերը հայհոյանքի բարձրագույն դպրոց են անցել՝ փաստ է, ինչի համար շնորհավորում եմ ՀՀ վարչապետին: Միակ ոլորտն է, որ քչից-շատից հաջողել է:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 847 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am