Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից եւս դատարանին չներկակացվեց որեւէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենեւին պատահական չենք համարում նաեւ այն, որ դեռեւս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...
Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաեւ այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որեւէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։
Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաեւ հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։
Բանախոս՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Դեկտեմբերի 12-ին ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի ամփոփիչ ասուլիսը։
Անդրեյ Բաբկոն կամփոփի անցնող տարին և կպատմի 2020–ից սպասելիքների մասին։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին Հայաստանի ազգայինգրադարանում կհյուրընկալվեն ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնիկոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մհեր Նավոյանը: Հանդիպումը կընթանա զրույց-քննարկումձեւաչափով եւ կուղեկցվի երաժշտական կատարումներով:Նույն օրը թամանյանական մասնաշենքի ցուցասրահում կբացվի«Մանսուրյանը եւ գրականությունը» խորագրով գրքերի եւ ալբոմայինհրատարակությունների ցուցադրություն:Մուտքն ազատ է
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` Եվրանեսթ-ում ՀՀ ԱԺ
պատվիրակության մամուլի ասուլիսը կկայանա ԱԺ 334 սրահում, դեկտեմբերի
12-ին` ժամը 12:30-ին` նախկինում hայտարարված 13:30-ի փոխարեն:
Կներկայացվեն մանրամասներ վեհաժողովի ութերորդ նստաշրջանում ՀՀ ԱԺ
պատվիրակության աշխատանքների վերաբերյալ:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:
«Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ...
Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու
Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար»
մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների
անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր
արարողությունը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը:
Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ...
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց