Դիվանագիտական սկանդալ Թուրքիայի և Իտալիայի միջև.պատճառը Աբդուլլահ Օջալանն է
Demokrathaber.org-ը գրում է,որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հիմնադիր Աբդուլլահ Օջալանին շնորհվել է Իտալիայի Պարմա շրջանի Բերչետո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում,ինչից հետո Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գաիանին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Դեսպանին բողոքի նոտա է հղվել:
Օջալանի պատվավոր քաղաքացու կոչումը փոխանցվել է նրա փաստաբան Նևրոզ Ույսալին: