Կապացուցենք,որ անլուծելի խնդիրներ չունենք. Ալիևը Բաքվում ընդունել է Գիորգի Գախարիային
Moscow-baku.ruի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիային.այս այցը առաջինն է վարչապետի պաշտոնում:
Հանդիպման ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ «Ադրբեջանն ու Վրաստանը կապացուցեն բոլորին, որ իրենք անլուծելի խնդիրներ չունեն»:
«Ադրբեջանն ու Վրաստանը մտերիմ բարեկամներ ու գործընկերներ են: Մեր գործընկերությունն իրապես դուրս է եկել տարածաշրջանային նշանակության սահմաններից և միջազգային մակարդակի թեմա է դարձել, նամանավանդ տնտեսության՝ էներգետիկ, տրանսպորտի և առևտրի ոլորտներում»,-ասել է Գախարիան:
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ այս այցով իրենք «կապացուցեն» իրենց բարեկամներին և թշնամիներին, որ «Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել եղբայրաբար»: