Վրաստանի հոգևոր առաջնորդը խիստ դատապարտել է Դավիթ Գարեջայի վանքերի զավթումը Ադրբեջանի կողմից
Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլյա Երկրորդը նամակ է ուղղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին, կապված Դավիթ Գարեջայի վրացական վանական համալիրի հետ:
Հրապարակված նամակում Իլյա Երկրորդը մեղադրում է ադրբեջանական կողմին այն բանի համար, որ, փաստացի, տարանջատել է Չիչխիթուրի և Ուդաբնո վանքերը, զրկելով ուխտավորներին այցելելու հնարավորությունից:
Նամակում նշվում է, որ համաձայն 1938 և 1966 թթ. Պայմանագրերի և Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պատրաստած քարտեզների վերը նշված երկու վանքերը ամրագրված են Վրաստանի սահմաններում:
«Այսօր ընդհանրապես հասկանալի չեն ադրբեջանական կողմի նկրտումները, որոնք սկսած 2019 թ. մեզ զրկել են Չիչխիթուրի և Ուդաբնո վանքերից, որոնց մոտակայքում դեռ անորոշ վայրում կառուցել են սահմանային կետ, զրկելով ուխտավորներին զբոսաշրջիկներին և անգամ հոգևորականներին դրանք այցելելու հնարավորությունից ինչի հետ մենք, բնականաբար, չենք հաշտվի», - նշվում է նամակում: