Սա բռնություն էր Անժելա Թովմասյանի նկատմամբ.Գառնիկ Իսագուլյանը՝ Հայելի ակումբի դեմ ոտնձգության մասին (video)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, այսօր hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությանը: Գառնիկ Իսագույանի դիտարկմամբ՝ այս հարձակումը պետք չէ կապել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ,հաշվի առնելով, որ Անժելա Թովմասյանը վերջինիս քույրն է, այլ, սա ուղիղ բռնություն էր Անժելա Թովմասյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.