Բակո Սահակյանի գլուխը ջարդելու կոչեր են անում, հարձակվում «Հայելի» ակումբի վրա ու մնում անպատիժ, սա ի՞նչ է նշանակում.Մարինա Խաչատրյանը (video)
Այսօր ԱԱԾ-ի դիմաց «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հանդիպել է լրագրողների հետ, անդրադարձել իր նկատմամբ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ ճնշմանը, ինչպես «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.