«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, այսօր hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձավ Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցին, մի քանի շեշտադրումներին, ինչպես նաև խոսեց Հայաստանից արձագանքներին: Մասնավորապես՝ «Սասնա Ծռեր» կուսակցությունը նշել էր, որ Վիտալի Բալասանյանի հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:
«Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ...
Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու
Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար»
մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների
անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր
արարողությունը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը:
Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ...
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:
դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնում (ք. Երևան, Աբովյան 18, 2-րդ հարկ) տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնին:
Ասուլիսի բանախոսներն են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Անետա Երզնկյանը:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:
Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: Քաղաքապետարանի իրականացրած ծախսերը:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը
Թեմա՝ լրացավ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին` ինչ պատկեր ունենք այսօր, ներքաղաքական իրավիճակ: