Բեռլուսկոնին շտապ մեկնել է Սոչի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առթիվ այցելել է Սոչի և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեռլուսկոնին:
Նախկին վարչապետը նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իտալիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև միջազգային իրավիճակը։