Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Բոստանջյան


«Ժողովուրդ»-ը գրել է. Երեկ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ տարածված հայտարարության` ստորագրահավաք է իրականացվել` ընդդեմ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումների:

«Ակնհայտ է` «Մարտի 1»-ի` դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը` ով է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար: Սա «Մարտի 1»-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում»,-նշված է հայտարարությունում: Ստորագրահավաքին միացածները իշխանություններին կոչ են արել դադարեցել հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից ու պահանջել են փոխել Ռ. Քոչարյանի խափանման միջոցը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է պահվում կալանքի տակ ու պետք է նրան ազատ արձակե՞լ:

-Ես առաջին իսկ օրն եմ ասել, որ դա քաղաքական հետապնդում է, ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:

-Այսինքն` Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ՞ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ համար: Ինչի՞ համար պետք է իշխանությունները ապօրինի նրան պահեին կալանքի տակ:

-Ես մարտի 1-ի հետ կապված որևէ բան չեմ ասում, ես ասում եմ, որ ամբողջ պետական ապարատը, ամբողջ համակարգն ունի իր մեղավորությունը: Մենք հայտարարությամբ պահանջում ենք օբյեկտիվ մոտեցում հարցին, այն իրականությանը, որ կա, պետք է լինել օբյեկտիվ, որը ես այս պարագայում չեմ նկատում:

-Կարծում եք` իշխանությունները կարողանում են դատական համակարգի վրա ճնշում գործադրել, որպեսզի Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշում կայացնե՞ն:

-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում, բնականաբար, բոլոր դեպքերում մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Ես կարծում եմ` բոլորս էլ տեսնում ենք, թե սուբյեկտիվ մոտեցումներն ինչպես են լինում այս հարցի հետ կապված: Ես կրկնում եմ, որ մեր պահանջն այն է, որ լինի օբյեկտիվ քննություն, ամբողջ համակարգի հետ կապված հարցը պետք չէ այդպես քննել:

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ինչ պատասխան պետք է տալ այն 10 զոհերի ծնողներին, ովքեր տարիներ շարունակ սպասել են, որ բացահայտվի իրենց զավակների սպանության իրողությունը: Նրանք էլ պահանջում են, որ անպայման Ռ. Քոչարյանը գտնվի կալանքի տակ. այդ մասին մտածե՞լ եք:

-Այդ պահանջը միշտ է լինելու, իրենք միշտ էլ ցանկանալու են, որպեսզի բացահայտվի այն, ինչ եղել է 2008 թվականի մարտի 1-ին, բայց մենք էլ ասում ենք, որ պետք է պահանջել օբյեկտիվ քննություն իրականացնել: Այդ ծնողները միշտ էլ պետք է պահանջեն արդարություն, պետք է իսկապես ցանկանան, որպեսզի բացահայտվի իրողությունը: Մենք եթե ցանկանում ենք, որպեսզի գտնեն մեղավորներին, պետք է լինենք օբյեկտիվ: Մենք դիմել ենք, որպեսզի լինի օբյեկտիվ քննություն, մենք այլ բան չենք ասել:

-Ի՞նչ եք ակնկալում իշխանություններից, ինչպիսի՞ արձագանքի եք սպասում:

-Որևէ բան չեմ կարող ասել, ես` որպես ՀՀ քաղաքացի, որպես երևույթի վերաբերյալ օբյեկտիվ մտածող, արտահայտել եմ իմ մտահոգությունը այդ ամենի վերաբերյալ, բայց թե իշխանությունը ինչպես կարձագանքի այդ ամենին, ես, հավատացեք, որևէ բան չեմ կարող ասել:

 

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am