Սա վատ նորություն է. Փաշինյան
Ստվերի դեմ պայքարի հետ կապված մենք ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված իր զեկույցներից մեկում արձանագրել է, որ որպես ստվերի կրճատման ցուցանիշ եթե ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա , դա կհամարվի լավագույն հաջողությունը ՀՀ-ի համար։ Այսօրվա վիճակով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մենք բարելավել ենք մոտ 1.2 տոկոսով։ Այսինքն ԱՄՀ–ի նշածից 4 անգամ ավելի։ Իհարկե տարվա արդյունքներով տեմպը գուցե որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել, որ կան ակնհայտ փաստեր որոնք վկայում ենք որ մենք ստվերի դկրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակ ունենք: Սակայն, վատ նորություններ էլ կան, որոնք վերաբերում են վարքագծային կոմպոնենտին։ Այստեղ նշվեց, որ վարքագիծը երբեմն շատ դժվար է փոխել, բայց մյուս կողմից էլ այդ վարքագծի փոփոխությունը եթե հետեւողական լինենք, պետք է ընդունենք, որ ժամանակ է պետք»։