Ինչու է Նիկոլ Փաշինյանը շփոթված ու վախեցած

Նիկոլ Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում լուծել Ամուլսարի խնդիրը։ Նա չի կարողանում որոշում կայացնել, իսկ ինչ որոշում էլ որ կայացնում է, չի կարողանում կյանքի կոչել։

«Ժողովրդի» վարչապետը մի քանի անգամ դիմել է իր կոլեգաներին, որպեսզի նրանք բացեն դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը, բայց նրան չեն լսել։ Հեղափոխության արտաքին փայատերերն այդպիսով ցույց են տվել Փաշինյանին, որ ինքը միայն «հպարտ» քաղաքացիների մոտ կարող է «ժողովրդի» վարչապետ խաղալ, բայց իրենց մոտ դա չի անցնի։ Ասել է թե՝ առնվազն Ամուլսարում Նիկոլը «ժողովրդի» ներկայացուցիչը չէ, քանզի «ժողովուրդը» չի լսում իր կոչը և չի բացում փողոցը։

Շփոթված Նիկոլը

Նիկոլ Փաշինյանը սկզբում տաք էր ու չէր հասկանում, որ Ամուլսարի հանքը պատմություն է դառնալու իր գլխին։ Հետո հասկացավ, բայց արդեն ուշ էր։

Հիմա նա շփոթված է, որովհետև չի հասկանում, թե ինչ են իրենից ուզում հեղափոխության դրսի փայատերերը։

Բանն այն է, որ ԱՄՆ–ը պաշտոնական խողովակով նրանից պահանջում է բացել Ամուլսարի հանքի ճանապարհն ու չվտանգել արևմտյան խոշոր ներդրումային ծրագիրը։ Բայց մյուս կողմից՝ նույն ԱՄՆ–ը «տակից» աջակցում է հանքի բացման դեմ հանդես եկող բոլոր շրջանակներին, որոնք հանքի դեմ հանդես գալուն զուգահեռ հակառուսական գիծ են տանում (հակառուսական գիծը հանքի դեմ հանդես եկող «ծռերի» ու 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչների հիմնական գործն է, իսկ հանքն ընդամենը՝ քողածածկույթ)։

Նիկոլին հեղափոխության դրսի փայատերերը սպառնում են փողոցային պայքարով, եթե նա հանկարծ հանքը բացի ու միևնույն ժամանակ սպառնում են միջազգային արբիտրաժով, եթե նա հանկարծ հանքը չբացի։ Այսինքն՝ Նիկոլին աքցանի մեջ են վերցրել։ Դա է պատճառը, որ նա շփոթված է։ Չգիտի, թե ինչ պետք է անել։

Նա մի պահ ուզում էր ուժային մեթոդով բացել ճանապարհը, բայց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, շատ լավ հասկանալով, որ օգտագործվելու է ու հետո որպես քավության նոխազ պատժվի, հրաժարվեց այդ դերակատարումից։ Դա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ նա հեռացվեց համակարգից։

Վախեցած Նիկոլը

Շփոթվածությունը վախի պատճառ է դարձել։

Նիկոլը վախեցած է։ Նա չի կարող չկատարել դրսի փայատերերի պահանջները։ Բայց եթե մինչև վերջ կատարի, ապա դա պակաս վախենալու չի լինի իր համար։ Դրա համար էլ նա Պուտինին վատ ընդունելության է արժանացնում, բայց հետո վազում է նրա հետևից ու փորձում լիզել թքածը։ Ստացվում է երկու վախ, որը, ինչպես հայտնի է, մեկ մահի համարժեք բան է։

Փողոցով Նիկոլին վախեցնողները ստիպում են նրան հակառուսական քայլերի գնալ։ Նա այդ քայլերը կատարում է (Պուտինի դեմ հանրահավաքի արտոնում Բ26–ի դիմաց, արարողակարգային ճչացող ժեստեր, «Ռուսթավի 2»–ի լրագրողի հարձակման կազմակերպում և այլն), բայց վախենում է մինչև վերջ գնալ, քանզի կարող է աթոռ կորցնել։

Դրսի փայատերերը նրանից պահանջում են՝

1. ռուսական ռազմաբազայի դուրսբերում և միացում հակաիրանական կոալիցիային,

2. աշխատել ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի դեմ,

3. զիջումների գնալ Արցախում՝ համաձայն Բոլթոնի պլանի (բանակի վարկաբեկումը, պատերազմն անցած ռազմաքաղաքական շրջանակների դեմ քարոզչական արշավը և քաղաքական հետապնդումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ լարված հարաբերությունները, «խաղաղասիրական» քարոզը, հակաղարաբաղցիական տեղեկատվական գրոհն այդ պլանի բաղկացուցիչ մաս են կազմում),

4. դառնալ «թավշյա» հեղափոխությունը ԵԱՏՄ տարածքում արտահանող պետություն։

Եթե հեղափոխության դրսի փայատերերի պահանջները կատարվեն, ապա ակնհայտ է, որ Հայաստանը կհայտնվի թուրք–ադրբեջանական մամլիչի տակ ու կարող է նույնիսկ վերանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։

Իսկ այն, որ մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացումը նշանակում է թուրքական ազդեցության մեծացում, երկրորդ կարծիք չկա։ Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է։

ՆԱՏՕ–ն ու դրա լիդեր ԱՄՆ–ը Հարավային Կովկասում ունեն մեկ օպերատոր։ Դա Թուրքիան է։ Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը մեր տարածաշրջանից և ռուսական գործոնի չեզոքացումը ավտոմատ հանգեցնելու է թուրքական գործոնի դոմինանտության՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր հայ–ռուսական ռազմավարական դաշինքի դեմ են հանդես գալիս՝ թաքնվելով «ինքնիշխանության» հայտարարությունների տակ, պարզապես Թուրքիայի օգտին են աշխատում։

Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլը

Եվ այսպես, Ամուլսարի հարցը դարձել է քաղաքական կյանքի գործիք։ Նիկոլն ինքն իրեն մտցրել է փակուղի և հայտնվել ծուղակի մեջ։

Եթե նա չբացի հանքի ճանապարհը, ապա կդելեգիտիմացվի և կփչանա։ Եթե բացի, ապա կարող է դրսից ֆինանսավորվող «կանաչ» հեղափոխություն ստանալ։

Փաշինյանը փորձեց թրքաբոլշևիկների հետ հանդիպել ու պայմանավորվել հետները հանքի հարցում, բայց չստացվեց ու չէր էլ կարող ստացվել, քանզի թրքաբոլշևիկների տերերը դա թույլ չեն տա։

Նիկոլին մնացել է ժամանակ ձգելը, բայց դա էլ չափ ու սահման ունի։ Որոշումն ամեն դեպքում պետք է կայացվի։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Բայց խնդիրն այն է, որ պոպուլիստին հակացուցված է որոշում կայացնելը։ Արդյունքում՝ Նիկոլը շփոթված է ու վախեցած։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 4639 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am