Բելազյորով-Փաշինյան հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանում էր գտնվում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը: Մեր տեղեկություններով՝ այցն անսպասելի է եղել: Բելոզյորովը ժամանել է մեկ օրով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ընկերության խնդիրների շուրջ զրույց ունենալու նպատակով:

«Նախատեսված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո մենք կտարածենք մամուլի հաղորդագրություն»,- ասաց խոսնակը եւ տարածեց «հերթապահ» ձեւակերպումներով մի տեքստ:

Ըստ դրա՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին եւ դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

«Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման եւ ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը եւ Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաեւ Սեւ ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ»,- ասված է նյութում:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ խոսք է գնացել սահմանային, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը եւ ռուսական երկաթգծի եկամուտներն ավելացնելու մասին, սակայն Բելոզյորովի բուն անհանգստությունը կապված է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքի հետ:

Նրա այցի նպատակը, կարելի է ասել, հարաբերությունները պարզելն է եղել: Ռուսական կողմին մասնավորապես դուր չի եկել այն, որ Գլխավոր դատախազությունը նոր հաղորդումներ է ստացել «Հարավկովկասյաեւ երկաթուղու» տնօրեն Սերգեյ Վալկոյի, երկաթուղու անվտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի եւ այլ նախկին ԱԱԾ-ականների դեմ:

Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործունեությունը Հայաստանում: Այս իմաստով զրույցը Բելոզյորովի ու Փաշինյանի միջեւ ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել՝ կա՛մ թողնում եք, որ ռուսական ընկերությունը ներդրումներ անի ու աշխատի, կա՛մ ռուսները հրաժարվում են հավատարմագրային կառավարումից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am