«Քոչարյանի գործն արդեն խնդիրներ է ստեղծել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում». Կոլերով.168.am

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցին:

Հիշեցնենք, որ բացի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությունից՝ Վ. Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Մոդեստ Կոլերովը կրկնեց իր ավելի վաղ հայտնած խոսքերը, որ դա այց չէր Հայաստան, դա մասնակցություն էր Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը: «Այց Հայաստան չի եղել»,- հստակեցրեց Կոլերովը:

Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ մինչ այսօր Ռուսաստանում չեն արժանացել պաշտոնական, մանրամասն լուսաբանման:

«Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք տեղեկատվություն այդ մասին, բայց դեռ մանրամասներ այդ թեմայով չկան, և դա արդեն բավականին խոսուն փաստ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպմանը, ապա հայտնի է, որ այն բավականին երկար է եղել և շատ մանրամասն: Այդ մասին ևս մանրամասն պաշտոնական հաղորդագրություն չկա, ես նույնիսկ մտածում եմ, որ քիչ հավանական է, որ լինի: Բայց ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը տեղեկատվական տեսանկյունից ամենաքիչը լրացրեց պաշտոնական տեղեկատվությունը, որը Պուտինի հետ կիսեց Փաշինյանը: Քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման տևողությունը համարյա թե հավասար է եղել Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպման տևողությանը՝ կան հիմքեր պնդելու, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան, հումանիտար բնույթի: Նման բնույթի հանդիպման համար այդ տևողությունը չափազանց երկար էր»,- ասաց Կոլերովը:

Հարցին, թե ի՞նչ հարցեր կարող էին քննարկված լինել այդ հանդիպմանը, Կոլերովը պատասխանեց, որ Բելլա Քոչարյանն ամենայն հավանականությամբ կիսվել է Հայաստանում տիրող իրավիճակի գնահատականներով, որոնք տրվում են ընդդիմադիր շրջանակներից: Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ նախագահի կողմից շատ ավելի վաղ Քոչարյանի գործի հետ կապված եղել է խնդրանք՝ ուղղված Փաշինյանին, սակայն անտեսվել է:

«ՌԴ նախագահի դիրքորոշումը հայտարարվել է ոչ մեկ անգամ, Փաշինյանի դիրքորոշումը՝ ևս: Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- նկատեց Կոլերովը: Ըստ նրա, արդեն կան խնդիրներ միջպետական հարաբերություններում: «Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունն այս գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար»,- ասաց Կոլերովը՝ պնդելով, թե միջպետական հարաբերություններում անձնական հաշիվների մաքրումը դրական հանգամանք չէ:

Կոլերովի խոսքով, ՀՀ ներկայիս իշխանությունները պատրանքներ չպետք է ստեղծեն: «Հիմարներ Ռուսաստանում չկան: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի մասին լռում է, չի նշանակում, թե ոչ ոք ոչինչ չի հասկանում: Հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, դա հարաբերություն է երկու ժողովուրդների միջև: ՀՀ նոր իշխանությունները վերջին շրջանում անընդհատ ազդանշաններ են հղում, որ հայ-ռուսական միությունն իրավիճակային բնույթ է կրում»,- ասաց Կոլերովը:

Ռուս քաղաքագետի վստահեցմամբ, Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայումս դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը»,- նկատեց նա:

Խոսելով օրերս «Վալդայ» քննարկումների ակումբի միջազգային նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատության մասին՝ Կոլերովն ասաց, որ Լավրովի հայտարարությունն արտառոց էր, քանի որ այդ թեմայով արդեն վաղուց ՌԴ ԱԳՆ-ն կարող էր հանդես գալ ցանկացած ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյայի կողմից «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը տրված գնահատականով: «Սակայն Հայաստանը համառորեն պնդեց պաշտոնական մի քանի հայտարարություններով, որ Արցախը Հայաստան է, մերժելով Արցախի առանձին պետականությունը: Ռուսաստանը համառորեն բավարար ուշադրություն չէր դարձնում այդ բազմաթիվ պնդումներին:

Բայց կրկնում եմ, որ, եթե Ռուսաստանը որոշ դեպքերում լռում է, չի նշանակում, որ չի լսում ոչինչ: Լավրովի պատասխանը շատ աղմկոտ էր, ամենաաղմկոտն էր: Նման աղմկահարույց հայտարարությունն արդեն իսկ սկանդալ է: Բայց այդ սկանդալը Ռուսաստանը չի ստեղծել, դա վերջին զգուշացումն էր այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները կարող են խախտել Մինսկի գործընթացը, քանի որ այն կորցնում է իր իմաստը»,- ասաց Կոլերովը:

Մեր արձագանքին, թե ինչո՞ւ ռուսական կողմը երբեք չէր սաստում ադրբեջանական կողմին ռազմատենչ հայտարարությունների համար, ռուս վերլուծաբանն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք ուղիղ կերպով անդրադառնում են Հայաստանի Հանրապետության ներկայիս ստատուսին և բանակցություններին:

Հարցին, թե այդ հայտարարությունը «կարմիր քարտ» չէ՞ր Ադրբեջանի համար՝ կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի հանդեպ կամ սրել իրավիճակը շփման գծում, նա պատասխանեց. «Էլի ռուսնե՞րն են մեղավոր: Լավրո՞վն է մեղավոր: Նայեք, գուցե ռուսներն են գրել Փաշինյանի այդ հայտնի տեքստը»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական գազային բանակցություններին, ապա Մոդեստ Կոլերովն ասաց, որ այդ հարցը չի կարգավորվում քաղաքական գործիքակազմով: «Գազը, ըստ իս, կապ չունի այս հարցերի հետ, մենք կարող ենք կապ տեսնել, բայց որոշում կայացնողները՝ ոչ: Սա մաքուր տնտեսական գործընթաց է»,- հստակեցրեց Կոլերովը՝ չկանխատեսելով, թե ինչ արդյունքներ են սպասվում հայ-ռուսական գազային բանակցություններում:

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ Մենք էլ նոր ենք իմացել, շոկի մեջ ենք. Լուսակունքի համայնքի ղեկավարը՝ մայոր Գարուշ Համբարձումյանի մասին Աննա Հակոբյանը հիվանդագին մոլուցք ունի, իսկ քայլականները լալահառաչ տառապում են ադրբեջանցիների հետ.Կոնստանտին Տեր-Նակալյան (video) Զոհված Կապիտան Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզից էր. ամուսնացած էր ուներ մեկ երեխա «Բայղուշն» անպայման վերջում կասի իր խոսքը. Կարեն Քոչարյան (video) Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ) Նիկոլը, քանի որ տեսակով կլյաուզնիկ է, անընդհատ «մատերիալ է» ասում. Գուրգեն Եղիազարյան (video) ՀՀ ԶՈւ գիշերային պատժիչ գործողությունները. Տեսանյութ Պաշտպանական կողմը միջնորդում է կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար Զինված բախումներ՝ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ-ն վերջապես նկատեց հայ-ադրբեջանական լարումը Ադրբեջանական քարոզչական հնարքներ. պաշտոնապես հաստատեցին 12 զոհ ունենալու փաստը Փաշինյանը պիտի ասի՝ իմ պես հիմարն իրավունք չունի վարչապետ լինի.Գուրգեն Եղիազարյան (video) Համացանցում տարածվում են զոհված զինծառայողների լուսանկարները Որոշ քամելեոններ անհեթեթություն են դուրս տալիս. առաջինը սկսել է Նիկոլ Փաշինյանը.Մարգարիտ Եսայան (video) Դուք միայն ապաշնորհ չեք, Դուք եկել եք նաև քանդելու. Մարգարիտ Եսայան (video) Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին, դրանով իսկ անոնս էր արել՝ զարգացումները տեղափոխվելու են առաջնագիծ. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ Էրդողանի փեսան իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադենի մայրը հայ է՞ Կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը Արսեն Խառատյանի հիմնած լրատվամիջոցը. էս այն տղեն է, որ շատերին մեղադրում է պառակտիչ գործունեության մեջ. Լուսանկար Քիչ առաջ զոհված մեր տղաներից մեկը. Լուսանկար Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Բերդ Բերդի վրա հարձակում իրականացրած իսրայելական արտադրության գերճշգրիտ գործող ԱԹՍ-ները «մոլորված» արկեր չեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրեն են «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ Ինչո՞ւ որոշվեց եկեղեցու պատմություն առարկայի ինքնուրույնության լիկվիդացումը և փաստացի դուրսմղումը իրականացնել հիմա, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, սահմանային լարվածություն, ինչի է ձգտում Ադրբեջանը: Հունիսի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ռազմական փորձագետ, գնդապետ Հայկ Նահապետյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, հայական կողմի պատասխանը, վարչապետի հայտարարությունները: Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ Լևանտի (Միջերկրական ծովի արևելյան շրջան) և Կովկասի տարածաշրջաններում, նաև Հայաստանի շուրջ զարգացող գործընթացների վերաբերյալ: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub