«Չի բա­ցառ­վում, որ խորհր­դա­րա­նը նոր վար­չա­պետ ընտ­րի»

Հա­յաս­տա­նի ներ­քին ու ար­տա­քին ո­րոշ խն­դիր­նե­րի շուրջ է «Ի­րա­տե­սի» զրույ­ցը քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱՐ­ՅԱ­ՆԻ հետ։


-Օ­րերս ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան առն­չու­թյամբ բա­վա­կան ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան։ Նախ Ա­լիևի՝ «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է և վերջ», հե­տո ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե` կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ար­գե­լակ­վել է։ Ի՞նչ է կա­տար­վում հա­կա­մար­տու­թյան շուրջ։
-Իս­կա­պես բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, որ­պես այդ­պի­սին, վա­ղուց տե­ղի չի ու­նե­նում։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Սանկտ Պե­տեր­բուր­գում, Վիեն­նա­յում հա­կա­մար­տող կող­մե­րի միջև ձեռք բեր­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, Ադր­բե­ջանն ա­մեն ինչ ա­նում էր իր վրա դր­ված այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Խոս­քը հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րի, ԵԱՀԿ անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի մե­ծաց­ման մա­սին էր։ Սրանք մի­ջոց­ներ էին, ո­րոն­ցով սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի էր դառ­նում, Ադր­բե­ջա­նին հե­տա­գա­յում թույլ չտա­լով լար­վա­ծու­թյուն ստեղ­ծե­լով ներ­քին ու ար­տա­քին խն­դիր­ներ լու­ծել։ Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած հե­ղաշր­ջու­մը լավ ա­ռիթ էր, որ Ադր­բե­ջա­նը հե­տաձ­գի այդ գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կու­թյու­նը և փոր­ձի հըն­թացս փո­խել շեշ­տադ­րում­նե­րը։ Սա հա­ջող­վեց նրան վե­րե­լա­կա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, դրա­նից հե­տո ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կան օ­րա­կար­գից դուրս մնա­ցին Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։ Մինչև պաշ­տո­նա­կան Երևա­նը հաս­կա­ցավ, թե ինչ խա­ղա­քար­տեր է կորց­րել այս մեկ տար­վա ըն­թաց­քում, ար­դեն բա­նը բա­նից ան­ցել էր։ Գոր­ծըն­թացն ընդ­հատ­վեց, նորն էլ չի սկս­վել, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը, հաս­կա­նա­լով, որ դի­մա­ցի­նը ան­փորձ է, չի տի­րա­պե­տում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի նր­բու­թյուն­նե­րին, փոր­ձում է գոր­ծըն­թա­ցը կանգ­նեց­նե­լու մե­ղա­վո­րու­թյու­նը գցել հայ­կա­կան կող­մի վրա։ Դրա հա­մար օգ­տա­գոր­ծում են Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Ար­ցա­խը հի­մա պետք է վե­րա­դարձ­նել բա­նակ­ցա­յին սե­ղան կամ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ»։ Այ­սինքն, նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Ադր­բե­ջա­նը փոր­ձում է դնել բա­նակ­ցու­թյուն­նե­րը չվեր­սկ­սե­լու իր քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում և պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դել Հա­յաս­տա­նի վրա։ Հի­մա կար­ծես թե տեխ­նի­կա­պես Ադր­բե­ջա­նին դա հա­ջող­վում է, մի­ջազ­գա­յին ըն­կա­լում­նե­րում շատ են սկ­սել պաշ­տո­նա­կան Երևա­նին մե­ղադ­րել, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն նպաս­տում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին։ Ըստ էու­թյան, դա Ադր­բե­ջա­նի մշա­կած քա­ղա­քա­կա­նու­թյունն էր, և հի­մա Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի, ղե­կա­վա­րու­թյան հիմ­նա­կան խն­դի­րը պետք է լի­նի էու­թյու­նը ձևից տար­բե­րա­կե­լը։ Այն է` ցույց տալ միջ­նորդ­նե­րին, որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով Ադր­բե­ջա­նը վա­ղուց սա­բո­տա­ժի է են­թար­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը, բայց դա փոր­ձում է այն­պես փա­թե­թա­վո­րել, թե իբր մե­ղա­վո­րը հայ­կա­կան կողմն է։ Նուրբ հաշ­վարկ­նե­րի, զգու­շա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, հար­ցի էու­թյու­նը հաս­կա­նա­լու և մա­տու­ցե­լու դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի Հա­յաս­տա­նի հան­դեպ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չե­զո­քաց­նել, ա­ռար­կու­թյուն­նե­րի տեղ չթող­նել։ Սա աշ­խա­տանք է պա­հան­ջում և ի վեր­ջո, նշա­նա­կում է խո­րա­նալ հար­ցի էու­թյան մեջ։ Ցա­վոք, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը դա չեն ա­նում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զբաղ­ված է ներ­քին հար­ցե­րով, քա­նի որ նրա հա­մար դրանք ա­վե­լի կարևոր ու ա­ռաջ­նա­յին են։ Նա զբաղ­ված է իր իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լով, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րով, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն ի­րեն հար­մա­րեց­նե­լով։ Այս խն­դիր­նե­րի վրա այն­քան ժա­մա­նակ է վատ­նում, որ անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող հար­ցե­րով չի զբաղ­վում։ Ա­մեն բա­նակ­ցու­թյու­նից ա­ռաջ ինչ-որ բա­ներ է կար­դում և ամ­բող­ջու­թյամբ չըն­կա­լած կամ տեքս­տի մի մա­սին ծա­նո­թա­նա­լով, հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, զո­րօ­րի­նակ, թե ինչ­պես է Ար­ցա­խը Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նից ան­կա­խա­ցել։ Հե­տո այս ա­մենն օգ­տա­գործ­վում է մեր դեմ։ Վեր­ջա­պես մի օր պե՞տք է նա լուրջ զբաղ­վի այս հար­ցով։
-Բա­վա­կա­նին խո­սուն էր նաև այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, երբ Սեր­գեյ Լավ­րո­վը այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց։ Հա­յաս­տա­նից ՌԴ ղե­կա­վա­րը նոր էր վե­րա­դար­ձել։ Կապ տես­նու՞մ եք այս հայ­տա­րա­րու­թյան և Պու­տի­նի հա­յաս­տա­նյան այ­ցի միջև։
-Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այս­պի­սի խոր ճգ­նա­ժամ երբևէ չեն ապ­րել, երբ իս­պառ վե­րա­ցել է երկ­կող­մա­նի օ­րա­կար­գը։ ՌԴ ղե­կա­վա­րը գա­լիս է Երևան, հան­դի­պում է Փա­շի­նյա­նի հետ (ու չգի­տես` ինչ­պես է կազ­մա­կերպ­վել այդ հան­դի­պու­մը, ո­րով­հետև մա­մու­լում տար­բեր ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ կան հի­շյալ հան­դիպ­ման կազ­մա­կերպ­ա­կան մա­սի վե­րա­բե­րյալ) և պաշ­տո­նա­կան կարճ տե­ղե­կու­թյուն հրամց­վեց հան­րու­թյա­նը, ո­րը փաս­տեց` որևէ հարց չի շո­շափ­վել, չի քն­նարկ­վել։ Չխո­սե­ցին գա­զի գնի, Լար­սի ան­ցա­կե­տում ա­ռա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րի, տն­տե­սա­կան գոր­ծակ­ցու­թյան, հե­տա­գա ծրագ­րե­րի, Ար­ցա­խի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին խն­դիր­նե­րի մա­սին։ Որևէ կարևոր հարց չի քն­նարկ­վել, միակ շեշ­տադ­րումն այն էր, որ ԵԱՏՄ-ն, որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­ռույց, լավ զար­գա­ցում է ապ­րում։ Սա առն­վազն վկա­յում է այն մա­սին, որ երկ­կող­մա­նի օ­րա­կարգն այս պա­հին լիար­ժեք սա­ռեց­ված է։ Ճիշտ այն­պես, ինչ­պես ԱՄՆ-ի պա­րա­գա­յում է։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն քա­ղա­քա­կան գիծ, օ­րա­կարգ ԱՄՆ-ի հետ։ Փա­շի­նյա­նի այ­ցը ԱՄՆ դրա վառ ա­պա­ցույցն էր, որևէ էա­կան հան­դի­պում տե­ղի չի ու­նե­ցել, որ­տեղ կա­րող էին քն­նարկ­վել հայ-ա­մե­րի­կյան երկ­կողմ հար­ցե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին, դա ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէր։ Ան­գամ չէի զար­մա­նա, որ նման հայ­տա­րա­րու­թյուն հն­չեր Երևա­նում՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Պու­տի­նը Բե­լա Քո­չա­րյա­նի հետ էր հան­դի­պել այն ժա­մա­նակ, երբ Փա­շի­նյանն էր փոր­ձում ար­դյու­նա­վետ հան­դի­պում ու­նե­նալ Պու­տի­նի հետ։ Չէի բա­ցա­ռի, որ հենց Հա­յաս­տա­նից այդ­պի­սի ապ­տակ հասց­վեր հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը։
Ռու­սաս­տա­նը փոր­ձում է «Վալ­դա­յի» հար­թա­կի քա­ղա­քա­կան կշի­ռը մե­ծաց­նել, որ­պես Արևմուտ­քում ըն­թա­ցող նմա­նա­տիպ տար­բեր ֆո­րում­նե­րին հա­կակ­շիռ, և կարևոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րա­կար­գա­յին չեն, Ռու­սաս­տա­նը պա­հում է հենց այն­տեղ հն­չեց­նե­լու հա­մար։
-Վերևում նշե­ցիք, որ Փա­շի­նյա­նը ներ­քին հար­ցե­րով է զբաղ­ված և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րը, այս­պես ա­սած, աչ­քա­թող է ա­րել։ Փո­խա­րե­նը Փա­շի­նյա­նը ա­նընդ­հատ իր ֆեյս­բու­քյան է­ջով տե­ղե­կաց­նում է, թե քա­նի զո­րա­մաս է ան­ցել նոր սնն­դա­տե­սա­կի։ Փոր­ձա­գետ­նե­րը փաս­տում են, որ անվ­տան­գու­թյան տե­սա­կե­տից սխալ է թվեր վկա­յա­կո­չե­լը։ Հա­մա­մի՞տ եք։
-Ողջ խն­դիրն այն է, որ Փա­շի­նյանն ա­ռաջ­նորդ­վում է սո­ցիա­լա­կան լայն զանգ­ված­նե­րին դուր գա­լու ցան­կու­թյամբ, ոչ թե պե­տա­կան շա­հով, անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով։ Չեմ կա­րող ա­սել, որ դա նրան չի հե­տաք­րք­րում, բայց ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի մեջ ա­վե­լի կարևոր է հա­մա­րում ներ­քին հար­ցե­րը։ Փա­շի­նյա­նը ո­րո­շել է, որ ե­թե այդ զանգ­վա­ծի ա­ջակ­ցու­թյունն ու­նե­նա, պե­տու­թյան անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը դրա­նով կա­վե­լա­նա, ու ա­մեն ինչ այդ տրա­մա­բա­նու­թյան վրա է կա­ռու­ցում։ Դրա հա­մար, երբ ա­սում է` 7 կամ 10 հա­զար զին­վոր լավ են սն­վե­լու, նրա հա­մար այդ­քան զին­վո­րի ծնո­ղի ար­ձա­գանքն ա­վե­լի կարևոր է, քա­նի մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող փոր­ձա­գետ­նե­րի ար­ձա­գան­քը։
-Սա­կայն մա­մու­լի ար­ձա­գան­քը բա­վա­կա­նին ան­հան­գս­տաց­նում է իշ­խա­նա­վոր­նե­րին։ Այդ պատ­ճա­ռով մա­մու­լը հայ­տն­վել է դա­տա­կան հայ­ցե­րի տի­րույ­թում, մի քա­նի օր է հա­մա­ցան­ցը քն­նար­կում է նաև փո­ղո­ցա­յին խու­լի­գան­նե­րի հար­ձա­կու­մը «Հա­յե­լի» ա­կում­բի վրա։ ՈՒ­նե­նա­լով լրագ­րող-վար­չա­պետ, ին­չու՞ է մա­մուլն ա­վե­լի ծանր վի­ճա­կում հայ­տն­վել։
-Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ա­մեն ինչ պարզ է ու հաս­կա­նա­լի։ Նշա­նա­կու­թյուն չու­նի` նա մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ է, թե ոչ։ Ան­գամ այն ժա­մա­նակ, երբ խմ­բա­գիր էր, «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը» այդ մաս­նա­գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դեպ հար­գա­լից վե­րա­բեր­մունք չի դրսևո­րել։ Մշ­տա­պես ե­ղել է շատ ու­ժեղ մր­ցակ­ցու­թյուն, ե­ղել է հա­կա­ռա­կոր­դին ճն­շե­լու, վատ լույ­սի ներ­քո ներ­կա­յաց­նե­լու մար­տա­վա­րու­թյուն։ Հի­մա ա­նում է նույ­նը՝ ա­վե­լի մեծ լծակ­ներ ու­նե­նա­լով ձեռ­քի տակ։ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է, որ երկ­րում խն­դիր­նե­րը շա­տա­ցել են, հետզ­հե­տե դրանց սրու­թյու­նը զգաց­վե­լու է, իսկ այդ ա­մե­նը բնա­կա­նա­բար ար­տա­հայտ­վե­լու է, լրատ­վա­մի­ջոց­նե­րում ու... նրանց լռեց­նե­լու խն­դիր է դր­ված։ Դժ­գո­հու­թյու­նը, ընդ­դի­մու­թյան ձայ­նը, ցան­կա­ցած բան, ո­րը կա­րող է սպառ­նա­լիք լի­նել իր իշ­խա­նու­թյա­նը , Փա­շի­նյա­նը լռեց­նե­լու է տար­բեր մի­ջոց­նե­րով։ Մի տեղ կլի­նի ա­վա­զա­կա­յին հար­ձակ­մամբ, մեկ այլ տեղ` ընտ­րո­ղա­կան վե­րա­բեր­մունք, այ­սինքն մե­կի հան­դեպ հե­տապն­դում, մյու­սի դեպ­քում` ո­չինչ, ինչ­պես ե­ղավ դա­տա­վոր­նե­րի պա­րա­գա­յում։ Հա­ճախ լի­նե­լու է նաև ժո­ղովր­դի ձայ­նը լռեց­նե­լու մի­ջո­ցով, երբ ժո­ղովր­դի ընտ­րած հա­մայն­քի ղե­կա­վա­րին պաշ­տո­նանկ կա­նեն և սե­փա­կան մարդ­կանց ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­ներ կն­շա­նա­կեն։ Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում պի­տի ա­սել, որ տրա­մա­բա­նա­կան կապ կա դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի դեմ ի­րա­կա­նաց­րած ար­շա­վում։ Այս ա­մե­նը հաղ­թա­հա­րե­լու հա­մար ըն­տր­վել է ա­մեն գնով ճն­շե­լու տար­բե­րա­կը, այս հար­ցե­րում օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյուն նրանք չու­նեն։
-Ո՞րն է նպա­տա­կը, ու՞ր են տա­նում եր­կի­րը։
-Նպա­տա­կը սե­փա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է։ Ի­րենք դա կո­չում են հա­կա­հե­ղա­փո­խու­թյան ճն­շում, բայց դա բա­ցա­ռա­պես Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ամ­րապ­նդ­ման հա­մար է ար­վում։ Նա հաս­կա­նում է` գոր­ծով չի հա­ջող­վում, տես­նում է, որ իր թիմն ըն­դու­նակ չէ լու­ծե­լու այն խն­դիր­նե­րը, ո­րոնք երկ­րի առջև են ծա­ռա­ցած, դրա հա­մար այս­պի­սի ռեպ­րե­սիվ մի­ջոց­ներ է կի­րա­ռում։
-Այդ ա­մե­նի տրա­մա­բա­նու­թյան մե՞ջ են տե­ղա­վոր­վում իշ­խա­նու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը, և ինչ­պես մա­մուլն է տե­ղե­կաց­նում, սպաս­վում են նո­րե­րը։ Հար­վա­ծի տակ հայ­տն­ված պաշ­տո­նյա­նե­րը և՞ս հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ են։
-Պարզ է, որ ա­մեն գնով իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լու Փա­շի­նյա­նի ցան­կու­թյու­նը ոչ բո­լո­րին է դուր գա­լիս, ան­գամ հե­ղա­փո­խա­կան թի­մում։ Ես եր­բեք չէի ա­սի, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նը կամ Վա­լե­րի Օ­սի­պյա­նը պա­կաս հե­ղա­փո­խա­կան էին, քան Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Հե­ղաշ­րջ­ման ա­ռա­ջին փու­լի աշ­խա­տանք­նե­րի ողջ բե­ռը նրանք ի­րենց ու­սե­րին վերց­րին և ա­ռաջ տա­րան։ Որ­քան էլ նրանց մո­տե­ցում­ներն ինձ դուր չգան, բայց դա փաստ է։ Նրանք աշ­խա­տել և ու­ժե­ղաց­րել են Փա­շի­նյա­նին, տվել են այդ հե­ղաշ­րջ­ման Փա­շի­նյա­նի հա­մար ակն­կալ­վող ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ Լի­նեն բա­ցա­հայ­տում­ներ, ձեր­բա­կա­լում­ներ կամ այլ քայ­լեր։ Հի­մա հի­շյալ մարդ­կանց հետ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել և, դա­տե­լով տվյալ ան­ձանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, են­թադր­վում է, որ պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճա­ռը հե­տապն­դում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, դա­տա­րան­ներն ար­գե­լա­փա­կե­լու և նմա­նա­տիպ այլ հար­ցե­րում Փա­շի­նյա­նի չա­փից ա­վե­լի պա­հանջ­կո­տու­թյունն է։ Նրանք, ով­քեր քիչ թե շատ ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նեն, Փա­շի­նյա­նի հետ կոնֆ­լիկ­տի մեջ էին մտ­նե­լու։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում կլի­նեին կա­մա­զուրկ ծա­ռա­ներ և կա­նեին այն ա­մե­նը, ին­չի հա­մար հե­տա­գա­յում կա­րող էին շատ լուրջ ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել։ Կար­ծում եմ` ար­ժեք­ներ կրող, ինք­նա­սի­րու­թյուն ու­նե­ցող մար­դիկ իշ­խա­նու­թյու­նից դուրս են գա­լու, մե­կը մի քիչ շուտ է այդ ճն­շումն իր վրա զգում, մե­կը՝ մի քիչ ուշ, բայց գոր­ծըն­թացն ար­դեն սկս­վել է։ Ընդ ո­րում, Ար­թուր Վա­նե­ցյա­նով չի սկս­վել այդ ա­մե­նը, այլ ա­վե­լի շուտ, երբ բնա­պահ­պա­նա­կան շար­ժում­նե­րից հայտ­նի մար­դիկ, պատ­գա­մա­վոր դառ­նա­լով, ընդ­դի­մա­ցան Ա­մուլ­սա­րի հար­ցում և ճնշ­ման հան­դի­պե­ցին։ Կա­մաց-կա­մաց այս տրո­հու­մը ա­րա­գու­թյուն է հա­վա­քում։ ՈՒ­ժա­յին­նե­րի հետ կապ­ված զար­գա­ցում­նե­րը պար­զա­պես ըն­դգ­ծե­ցին առ­կա խն­դի­րը, որն ար­դեն կար։
-Իշ­խա­նու­թյան ներ­սի խու­թե­րը կա­րո՞ղ են խոր­հր­դա­րա­նի լու­ծար­ման հիմք դառ­նալ։
-Ո­չինչ չեմ բա­ցա­ռում, քա­նի որ թի­մա­յին կա­ռա­վա­րում չկա։ Կա մեկ ան­հա­տի կամք, ո­րը պար­տադր­վում է մյուս­նե­րին։ Հարցն այն է, թե ով որ­քան սկզ­բուն­քա­յին կլի­նի այս հա­կա­մար­տու­թյան մեջ։ Ե­թե կա­րո­ղա­նան հար­մար­վել այս պայ­ման­նե­րին, կմ­նան Փա­շի­նյա­նի հետ։ Նրանք, ով­քեր չկա­րո­ղա­նան, հրա­ժա­րա­կան­ներ կտան, ներ­սում թի­մեր կձևա­վո­րեն։ Այս ա­մե­նը զս­պե­լու հա­մար Փա­շի­նյա­նը մի գոր­ծի­քա­կազմ ու­նի` ի­րա­վա­կան ա­ռու­մով ճն­շել, սպառ­նալ։ Գոր­ծըն­թաց­նե­րը ցույց կտան, թե ինչ կլի­նի, բայց ակն­հայտ է, որ այս­պես եր­կար շա­րու­նակ­վել չի կա­րող։
- Ընդ­դի­մա­խոս­ներն այ­սօր պն­դում են, թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ պետք է լի­նեն։ Նման սցե­նար հնա­րա­վո՞ր է։
-Այս պա­հին ան­գամ չեմ բա­ցա­ռում, որ խոր­հր­դա­րա­նը կա­րող է նոր վար­չա­պետ ընտ­րել։ Տար­բե­րակ­ներ շատ կան։ Հաշ­վի առ­նե­լով նաև այն հան­գա­ման­քը, որ այն­քան էլ քա­ղա­քա­կան դեմ­քեր չեն խոր­հր­դա­րա­նում, ցան­կա­ցած բան կա­րե­լի է սպա­սել։ Ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հիմ­քեր այ­սօր չեմ տես­նում, բայց չեմ բա­ցա­ռում, որ դա կա­րող է լի­նել նաև շատ ա­րագ՝ 2-3 շա­բաթ­վա ըն­թաց­քում, երբ կտ­րուկ ի­րա­վի­ճակ փոխ­վի։ Բայց ա­վե­լի հա­վա­նա­կան եմ հա­մա­րում նոր վար­չա­պե­տի ընտ­րու­թյու­նը, երբ թի­մի տրո­հում լի­նի։ «Ան­տեր» մնա­ցած պատ­գա­մա­վոր­նե­րը նոր հո­վա­նա­վոր­ներ կփնտ­րեն, ո­րոնց կուղ­ղոր­դեն նոր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար ընտ­րե­լու։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Նույնիսկ Ելցինը, որը խմելու հետ սեր ուներ, նման նկարներ չունի Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա Հիշեցրեք հռոմեացիներին Երևանի մասին. օդաչուն գովազդում է Երևանը.video Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ՌԴ-ում գրոհով ձերբակալում «օրենքով գող» Կոստյա Կանսկիին Տաթևիկ Կարապետյանը հարսների հետ լուսանկար է հրապարակել. լուսանկարներ Գյումրիում իսկական բում է.Մարիամ Փաշինյան Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ օրենքներում փոփոխություններ և լրացումներ են արվում. առաջինը՝ «զուգընկեր» հասկացությունն է Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Բնապահպանական աղետ. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել (տեսանյութ) Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Մարիինյան նվագախմբի համերգին. Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի ՍԴ–ով անցնող խրամատը. ինչո՞ւ է հետապնդվում Հրայր Թովմասյանը Նոր ոստիկանապետի քայլն ընդդեմ Փաշինյանի. 7or TV Քրդերը հայտարարել են իրենց 16 զինյալների զոհվելու մասին Շղթայական ավտովթար. բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ 370 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին Երթուղայինում վիճաբանում են Աղեկյանի հետ. տեսանյութ Խարդախության համար մի քանի անգամ դատված և բանտում գտնվողը «Թավշյա Հայաստանում» կալանավայրից համացանց է մտնում, մարդ վախեցնում Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի (Բաղրամյան 59, 3-րդ հարկ, 077-57-79-15), հյուրն է «Լեվ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Թեման. Կուբայի տրանսգենդերների, Սահմանադրական դատարանի որոշման եւ փողոցային արդարադատության մասին: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում (Երևան, Ահարոնյան 6) կմեկնարկի Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով Հայաստանում և Ռուսաստանում: Երկու երկրի առողջապահության նախարարների տեղակալները հանդես կգան ճեպազրույցով, կներկայացնեն համատեղ ծրագրերը, կպատասխանեն լրագրողների հարցերին: Հոկտեմբերի 21-22-ը ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ կանցկացնի «Համայնքը մենք ենք» խորագրով համաժողով։ Կբանախոսեն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Քրիստինա Բեկմանը, CIVIC միջազգային կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն դր. Ալեքսանդր Բուրկան, CIVIC-ի փորձագետ Անի Օհանյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Երկօրյա կոնֆերանսին կմասնակցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, համալսարաններից, հասարակական կ... Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները: Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: