Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը

Գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել որոշ շրջանակներում, մանավանդ այն խոսքերը, որ իրենք պատրաստ են ոչնչացնել այն ուժերին, ովքեր զենք կկիրառեն քաղաքական խնդիրների մեջ։

Իսկ ո՞րն է Բալասանյանի հարցազրույցի կոնտեքստը, փորձեմ ներկայացնել։

Թուրքիան ինչո՞ւ իր հարավային սահմանն անցնում է, ներխուժում սուվերեն պետություն՝ Սիրիա, իսկ արևելյան հարևանի՝ Հայաստանի սահմանը, որը որպես թշնամու սահման փակել է, չի անցնում։ Չէ՞ որ արևելյան հարևան երկիր ներխուժելու պատճառներ նույնպես ունի, այդ երկիրը պատերազմում հաղթել է և մինչև հիմա հակամարտության մեջ է նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ։

Միակ պատճառով չի ներխուժում. քանի որ սահմանը պահում են ռուսական սահմանապահները, այդ սահմանը հատելը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին։

Իսկ ահա, Սասնա ծռեր կուսակցությունը, և Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և ակտիվիստներ պահանջում են հանել ռուսական սահմանապահներին և ընդհանարապես ռուսական ռազմաբազաները։ Պատկերացնենք, թե նրանց պահանջը կատարվում է, ի՞նչ է հաջորդում. Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանը օկուպանտ է, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, նաև թե Հայաստանում Քրդական բանվորական կուսակցության խմբեր կան, և ներխուժում է։ Ինչպե՞ս. կա՛մ բնակչությանը ահաբեկելու համար ռազմական ինքնաթիռներ ճախրեցնում Երևանի երկնքով, կա՛մ առավել կոպիտ՝ ցամաքային զորք է մտցնում Գյումրի, ապա նաև մայրաքաղաք։ Բնականաբար հայկական բանակը չկարողանալով դիմադրել աշխարհի լավագույն բանակներից մեկին, այնպես է բարոյազրկվում, որ մյուս կողմից հարձակվող ադրբեջանական բանակի առաջն էլ չի կարողանում առնել։ Եվ կովկասյան ազգակիցների հետ միավորվելու թուրքական ծրագիրը, որ ձախողվեց 1914, 1918, 1920 թվերին, իրականություն կդառնա 21-րդ դարում՝ Հայաստանի վրա թուրք և ադրբեջանցի զինվորները կողջագուրվեն։

Եթե ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, ապա նրանց արժանապատվությունը կարող է տեղն ընկնել, եթե մի փոքր հասկանան միջազգային իրադրությունը, որ Ռուսաստանն էլ Հայաստանից է կախված, քանի որ Հայաստանը մնացել է նրա քիչ դաշնակիցներից մեկը, եթե ոչ միակը և Ռուսաստանին էլ անհրաժեշտ են Հայաստանում ռազմաբազաները ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանխելու և մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահելու համար։

ԱՄՆ-ն՝ որպես գլոբալ կապիտալիզմի լիդեր, իր գերիշխանությունն է փորձում տարածել այն երկրներում, որոնք անկախ քաղաքականություն են վարում, նաև աշխարհի ամենամեծ և ռեսուրսներով հարուստ երկրի՝ Ռուսաստանի վրա, և արժանանալով դիմադրության 2000-ականներից սկսում է սառը պատերազմի երկրորդ շրջանը։

Ռուսաստանին ճնշելու, նրա շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ-ի առաջնային խնդիրն է նրա սահմանակից հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, ապա դրանք մտցնել ՆԱՏՕ-ի մեջ, ինչպես Արևելյան Եվրոպայի երկրները դարձրեց։

Այս երկրորդ սառը պատերազմում ռուսական ռազմաբազաները հեռացնել հաջողվեց Ուկրաինայում, որի արդյունքում նա կորցրեց Ղրիմը և մխրճվեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ, և Վրաստանում, որն էլ, պատերազմի մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Ախալգորիի շրջանը և Կոդորյան կիրճը։

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ծրագրերը միայն Ռուսաստանից կտրելով չի բավարարվում, նաև Իրանը օղակի մեջ առնելու համար նպատակ ունի նրա սահմանը իր տիրապետության տակ առնել։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում, և ահա, ԱՄՆ-ն՝ իր դաշնակից Եվրոպական երկրների հետ, միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ Հայաստանում հակառուսական դավադրություն իրականացնի։

Ուրեմն, եթե Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Հայաստանի թշնամի երկրներ, չեն կարող համոզել հայերին, որ հանեն այդ իրենց համար խոչընդոտ հանդիսացող բազաները, ապա ԱՄՆ-ն՝ որպես բարեկամ երկիր, հանգիստ համոզում է զանազան քաղաքական և հասարակական կազմակերպություների ֆինանսավորելով և հավաքագրելով։

Հանրությանը հայտնի է միայն Սորոսի ֆոնդը, սակայն այն հակառուսական դավադրությունը ֆինասավորղ բազմաթիվ խողովակներից միայն մեկն է, և թիրախում է հայտնվել ոչ որպես հակառուսական պատճառով, իսկ մյուս ֆոնդերից գրանտներ ստացողները թաքուն ուրախանում են, որ թիրախում միայն Սորոսն է հայտնվել։
Հավաքագրված կազմակերպությունները երկու ուղղությամբ էին տանում իրենց գործունեությունը՝ մի կողմից հակառուսական պրոպագանդա անելով, խաղալով պրիմիտիվ ազգայնական զգացումների վրա, թե Հայաստանը իբր անկախ չէ, Ռուսաստանի գաղութն է, տերպետրոսյանական երիտասարդական ջոկատները փողոցներում վանկարկում էին «ա֊զատ, ան-կախ Հա-յաս-տա՛ն», պարզ է, թե ումից անկախ՝ Ռուսատանից, մյուս կողմից ավելի լայն զանգվածներ ընդգրկելու համար նախկին իշխանության օրոք հակառուսական մեծ դավադրությունը քողարկում էին կոռումպացված քրեաօլիգարխիկ իշխանության դեմ պայքարի քողի տակ։ Իրականում, այդ իշխանության դեմ էին, որ նրանց հեռանցելով՝ երկիրը պոկեն Ռուսաստանից։

Ժամանակի ընթացքում հակառուսական դավադրության վերաբերյալ կասկածները դարձան համոզմունք, որ իրոք սա դրսի կենտրոնից ղեկավարվող նախագիծ է, որի օղակներ էին և՛ 2008-ի մարտի մեկը, Հայաստանի բոլոր հակառուսական ուժերը 2008-ին ԼՏՊ-ի հետ էին՝ Ժիրայի Սեֆիլյանից սկսած Ստյոպա Սաֆարյանով ավարտած, և՛ 2016-ի ՊՊԾ գնդի գրավումը, և՛ 2018-ի հայկական հեղափոխությունը, որի շարժիչ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ, հակառուսական ուժերն էին, հեղափոխության միակ առաջնորդ Փաշինյանն էլ՝ տիպիկ ռուսաֆոբ, որի արտահայտությունն էր այն հայտարարությունները, թե իբր 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ-ի դիմաց» պայմանավորվածությունը (այս խոսքերը ռուսաֆոբիայի ախտորոշում են, որի հայկական տարբերակով տառապողները վստահ են, թե Ռուսաստանում հատուկ զբաղված են հայերին թուրքերի և ադրբեջանցիների դեմ օգտագործելու ծրագրեր մշակելով։ Նրանք չեն ընկալում որ Ադրբեջանը իր գոյության նպատակն է դարձել Արցախը գրավելը, և Ռուսաստան լինի, թե ոչ, պարբերաբար պատերազմով փորձելու է իր նպատակին հասնել։ Այս պացիենտը, թեև իշխանության գալուց հետո խաղում է բուժված, բայց նրա քայլերը մատնում են, որ հիվանդությունը թաքցնել հնարավոր չէ։ Ի դեպ, հիվանդությունը փաստարկները չեն բուժում, փոխարենը կանաչ թղթի քանակը ռուսաֆոբիայի սրացումներ է առաջացնում)։

Հակառուսական դավադրության մի կարևոր փուլ հաջողությամբ ավարտվեց՝ ծրագրին խոչընդոտող իշխանությունները հեռացվեցին, տեղը բերեցին իրենց մարդկանց։ Մնում է ամրացնել այս հաջողությունը, և ահա, Սասնա ծռերը հայտարարում են, թե թույլ չեն տա, որ այս իշխանությանը տապալեն։ Ի՞նչ է նշանակում թույլ չենք տա, մանավանդ որ նրանք բացի զենքով շենք գրավելուց, ոչ մի բանով աչքի չեն ընկել։ Այսինքն՝ զենք կհանեն։ Բալասանյանն էլ ասում է՝ հայրենիքը վտանգի տակ է, եթե իրականանա հակառուսական դավադրությունը, ապա Հայաստանը կբզկտվի, իսկ տակը ինչ-որ բան որ մնա, նրա սուվերենությունը կախված կլինի միայն Ալիևի և Էրդողանի քմահաճույքից, եթե միջազգային հանրության աղմուկին բանի տեղ դնեն, թույլ կտան, որ Երևանն ու իր շրջակայքը որպես անկախ պետություն մնան, եթե ոչ, ապա կջնջեն Հայաստանը, իսկ մինչև 2050 թիվը միջազգային աղմուկը կմեղմանա։

Կասկածներ կա՞ն, թե ամերիկյան ծրագրերը ինչպես կարող են երկրներ բնաջնջել, խնդրեմ, եթե կասկածներ կան հարցրեք՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի զոհերի հարազատներին ու փախստականներին, ծոնթացեք, թե ինչի են վերածվել Ուկրաինայի պատերազմական շրջանները։ Այդ երկրները դեռ պատրազմի մեջ չէին, բայց ամերիկյան քաղաքականությունը վրաներով անցնելով՝ աղետի ենթարկվեցին, բա ի՞նչ կլինի պատերազմական Հայաստանի հետ, որի անվտանգությունը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։

Բալասանյանն ասում է՝ այլևս չի կարելի երկրորդ անգամ թույլ տալ, որ Սասնա ծռերը ահաբեկչությամբ առաջ տանեն մեծ դավադրությունը, եթե մի անգամ էլ զենք բարձրացնեն, նրանց ոչնչացնելու են։

30 տարում Հայաստանը կարողացել է ստեղծել մի անվտանգության համակարգ, որի ներքո մարդիկ այնքան հանգիստ են զգում, որ հարցեր չեն տալիս, որ եթե այդ անվտանգության համակարգը ավերվի, ինչպե՞ս է պաշտպանվելու երկիրը։ Բայց պետք է հարցնել, քանի որ կարո՛ղ է ավերվել։ Սիրիան կամ Լիբիան կամ Ուկրաինան շատ ավելի կայուն երկրներ էին, բայց երկու տարում դարձան դժոխք։

Բոլոր նրանք, ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն, թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ՝ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված կամ ոչ, կարևոր չէ։

(Սասնա ծռերի և ՆԱՏՕ֊ի առնչությունները՝ լինքում)։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2851 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am